1in.am. 21-2-2012- Ռուսական ВЗГЛЯД թերթի փոխանցմամբ՝ իրանական մարտական ուղղաթիռն այսօր` ժամը 11.30-ի մոտ սահմանամերձ Աստարա քաղաքի շրջանում խախտել է Ադրբեջանի օդային սահմանը: Այս մասին թերթին հայտնել են ականատեսները:
Նրանց խոսքերով՝ իրանական ուղղաթիռը պտույտ գործելով հետ է վերադարձել Իրանի տարածք: Պաշտոնական կառույցները դեռևս չեն հաստատել այս տեղեկատվությունը:
Նշվում է, որ Իրանի ու Ադրբեջանի միջև նմանատիպ միջադեպեր գրանցվել են նաև նախկինում. 2001 թվականին սահմանը խախտել են իրանական մարտական ինքնաթիռներ, իսկ 2007 թվականին՝ իրանական ուղղաթիռ:
Tuesday, February 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment