Tert.am. 21-2-2012- Թուրքիայի, Ադրբեջանի և Իրանի արտգործնախարարների (Ահմեթ Դավութօղլու, Էլմար Մամեդյարով, Ալի Աքաբար Սալեհի) միջև նախատեսված եռակողմ հանդիպումը հերթական անգամ հետաձգվել է։ Ինչպես հաղորդում է ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունը, այս ամսվա կեսերին նախատեսված Դավութօղլու-Մամեդյարով-Սալեհի հանդիպումը հետաձգվել է անհայտ պատճառներով:
Դավութօղլու-Մամեդյարով-Սալեհի հանդիպումն ի սկզբանե նախատեսված էր հունվարի 17-ին Նախիջևանում (Նախիջևանի Ինքնավար Հանրապետության մայրաքաղաքում): Հանդիպումն այդ ժամանակ հեռաձգվել էր Թուրքիայի արտգործնախարարի զբաղվածության պատճառով:
Նման ձևաչափով առաջին հանդիպումը տեղի էր ունեցել անցած տարվա ապրիլին` Իրանի Ուրմիա քաղաքում:
Tuesday, February 21, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment