Tert.am. 13-2-2012- Տյառնընդառաջը կամ Տրնդեզը զուտ քրիստոնեական անուն է և կապված է քառասուն օրական Հիսուս Քրիստոսին տաճար ընծայելու ավետարանական խորհրդի հետ, այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը` ավելացնելով, որ նա սկզբունքայնորեն ինքն այն համարում է ժողովրդական քրիստոնեության տոն:
Ներկայացնելով ազգագրական ավանդույթները՝ Հրանուշ Խառատյանը նշեց, որ խարույկի նկատմամբ ունեցած սրբազան նշանակությունը ձևավորվել է ժողովրդական ծեսը:
«Վաղնջագույն ժամանակներից կրակը սրբազան երևույթ էր ընկալվում: Հայոց մեջ այն հատուկ, խիստ առանցքային դեր չի ունեցել, սակայն այս դեպքում կրել է պաշտամուքներից մեկի դերը՝ նրան վերագրելով մաքրագործող և բոլոր տեսակի չարիքները վերացնող սովորությունները»,- ասաց ազգագագետը և մանրամասնեց, որ խարույկի թե կրակը, թե մոխիրը և թե նույնիսկ ծխի ուղղությանը մեծ նշանակություն էր տրվում:
«Կրակի վրայով թռչելով երեխաները պաշտպանվում էին հանկարծահաս դժբախտություից, հիվանդի փեշի ծայրն էին վառում, որպեսզի առողջանա, չբեր կայանք երեխա կունենային՝ կրակի մոխրը քսելով իրենց մարմիններին և ընդհանրապես մոխիրը ցանկացած երևույթ կարող էր մաքրել, բուժել»,- ասաց նա և ավելացրեց, որ նույնիսկ ծխի ուղղությամբ անձնական երջանկության համար գուշակություններ էին արվում, թե որտեղից սպասեն:
Հրանուշ Խառատյանը նշեց, որ տոնին երկու խարույկ էին վառում, մեկը համայքային մեծ կրակն, որից վերցված կրակով էլ վառվում էր նորապսակների տան բակվում արվող խարույկը: Ըստ նրա՝ համայնքային մեծ կրակը վառում էին նոր պսակված տղաները, իսկ առանձին վառողի համար դա մեծ պատիվ էր, ինչի համար եկեղեցին նույնիսկ նրան ոչխար էր տալիս, կամ նման այլ նվեր:
«Մյուս սովորությունը քառասնօրյա երևույթի հետ կապ ունի: Մինչև քառասունքը ամեն ինչ ենթակա է բազմաթիվ չարիքների, մինչդեռ օրինակ, տրնդեզի կրակի մոտ նորամայրը դուրս գալով քառասունքը կտրվում էր»,- ասաց նա:
Տյառնընդառաջի մեկ այլ նշանակություն էլ վերաբերել է եղենակին, ըստ որի, տոնի հետո ձմեռվա ամբողջ հզորությունը կոտրվում էր և դրանից հետո կարելի էր սպասել մեղմ եղանակի:
Ի դեպ, ազգագարագետը հայտարարեց, որ հայ եկեղեցական տոներից ամենից պահպանվածը Տյառընդառաջն էր. «Այն մասսայական բարձրաձայն տոն է, որը կարողացել էր պահպանվել հիմնականում գյուղական պայմաններում»,- ասաց նա:
Ըստ Հրանուշ Խառատյանի՝ այն վերաբերմուքնը թե հայկական ծեսերը գավառական են, տրնդեզի վրա չէր տարածվում, քանի որ այն տոնում էին չափազանց աշխույժ կերպով: Սակայն դրա հետ մեկտեղ նա նշեց, որ որոշ տեղերում խնջույքի պահը չափազանց երկարում է, որը երբեմն որոշ դժվարություն է առաջացնում՝ դառնալով երկրորդ հարսանիք:
Ազգագարագետը հիշեցնում է հնում տոնի ժամանակ մատուցվել է մինիմալ ուտելիք և ավելի շատ ուշադրություն է դարձվել երգ-երաժշտությանն և գերակշռել է ստեղծագործական միտքը:
Ըստ ազգագրագետի՝ Հայաստանի մի շարք Տյառնընդառաջը զգալի չափով չեն տոնում: Դրանցից Լոռու, Տավուշի, Սյունիքի մարզերը ու նաև Արցախը, որտեղ այս տոնի նշանակությունը թուլացել է հատկապես Խորհրդային Հայաստանի ձևավորումից հետո:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment