Monday, February 13, 2012

«Gazeta». Թեհրանի և Բաքվի միջև նոր դիվանագիտական հակամարտություն է բռնկվել

Panorama.am. 13-2-2012- Դիվանագիտական հակամարտություն է բռնկվել Իրանի և Ադրբեջանի միջև: Այս մասին տեղեկացնում է «Gazeta.ru» պարբերականը: Թեհրանը Բաքվին մեղադրել է Իսրայելի հետախուզական ծառայության հետ համագործակցության մեջ, որոնք ըստ իրանական կողմի համոզման, հունվարին իրականացրել են միջուկային մասնագետ, գիտնական Մուստաֆա Ահմադ Ռոշանի սպանությունը: Աղբյուրը նաև նշում է, որ Թեհրանի և Բաքվի հարաբերությունները երբեք էլ մտերմիկ չեն եղել, իսկ վերջին ամիսներին` ընդհակառակը՝ էականորեն վատթարացել են: Կիրակի օրը, Իրանի ԱԳՆ է հրավիրել այդ երկրում Ադրբեջանի դեսպանը`վերջինիս երկրին մեղադրելով իրանցի միջուկագետի սպանության մեջ: Հիշեցնենք, որ Մուսթաֆա Ահմադի-Ռոշանը սպանվել է հունվարի 11-ին` մեքենայի պայթյունի հետևանքով: 32-ամյա գիտնականը աշխատում էր «Նաթանզ» ուրանի հարստացման ձեռնարկությունում:

No comments: