Tert.am. 13-2-2012- Թուրքիայի վարչապետ Ռեջեբ Թայիբ էրդողանը հայտարարել է, թե Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին ԼՂ հարցում բացահայտ կերպով հայերին է աջակցում:
«Մի քանի ամիս առաջ Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Հայաստան այցելեց, և եթե լսել եք այնտեղ արած նրա հայտարարությունը, ապա կասկած չպետք է ունենաք, որ նա բացահայտ կերպով պաշտպանեց հայերին և այդպիսով իր աջակցությունը հայտնեց հակամարտության կողմերից մեկին,- ադրբեջանական ANS հեռուստաալիքի հետ զրույցում հայտարարել է Էրդողանը և հավելել,- Իհարկե, այդ ամենից հետո Ֆրանսիան պետք է դուրս գա ԵԱՀԿ Մինսկի խմբի ( ԱՄՆ, Ռուսաստան, Ֆրանսիա) կազմից»:
Էրդողանը հավելել է, թե բոլորն այժմ սպասում են հակամարտության կարգավորմանը. «Հուսով ենք, որ որոշում կընդունվի, և բոլոր անհանջողութուններն անցյալում կմնան»:
Թուրքիայի վարչապետն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես պետք է կողք կողքի լինեն` ամեն հարցում: «Ինչպես ասում էր մեծն առաջնորդ Հեյդար Ալիևը` մենք մեկ ժողովուրդ ենք երկու պետություններում և միասին գնալու ենք դեպի պայծառ ապագա»,-նշել է նա:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment