Մեթյու Բրայզան, Ադրբեջանում ԱՄՆ դեսպանի պաշտոնը թողնելուց հետո, ապրում եւ աշխատում է Ստամբուլում, մասնավոր առեւտրային կազմակերպությունում: Վերջերս նա հայտարարել է, որ անհնար է իրական քաղաքականության տեսակետից ղարաբաղյան հակամարտությունը եւ հայ-թուրքական կարգավորումը անջատել իրարից: Անշուշտ, սա որոշակի առումով միշտ արտահայտել է ամերիկացի քաղաքական գործիչների, վարչակազմի ֆունկցիոներների դիրքորոշումը, ինչը, սակայն, չի կարող արտահայտվել ոչ միայն դիվանագիտական հայտարարություններում, այլեւ ԱՄՆ իրական քաղաքականության մեջ, քանի դեռ ԱՄՆ եւ Թուրքիայի միջեւ ձեռք չբերվեն որոշակի եւ սկզբունքային պայմանավորվածություններ:
ԱՄՆ, իսկապես, շատ բանի է հասել Թուրքիան իր վերահսկողության եւ իր շահերի շրջանակ վերադարձնելու հարցում: Միաժամանակ, դա տեղի ունեցավ ոչ միայն ԱՄՆ անմիջական ջանքերի հետեւանքով, այլեւ ամերիկացիները լիովին ճիշտ էին հաշվարկել սեփական խնդիրների իրականացման իտերացիան:
Թուրքիայի տարածաշրջանային քաղաքականությունը, ավելի ճիշտ՝ տարածաշրջանային էքսպանսիան տապալվել է ոչ միայն ԱՄՆ քաղաքականության հետեւանքով, այլեւ Թուրքիան շրջապատող շատ երկրների դիրքորոշման արդյունքում: Անկարան եզրակացության է հանգել, որ ԱՄՆ հետ դիմակայությունը ոչ միայն վնասակար է իր համար, այլեւ անթույլատրելի է, եւ դրանում որոշիչ դեր է խաղացել հենց իր տարածաշրջանային քաղաքականության տապալումը, որում ոչ քիչ դեր է խաղացել նաեւ հայկական գործոնը:
Այդ պատճառով, դիտարկելով ամերիկացիներին Թուրքիայի զիջումները, անհնար է անտեսել հայկական գործոնը: ԱՄՆ-ին անհրաժեշտ է, ճնշման ու վերահսկողության լծակների առկայությամբ հանդերձ, ցուցադրել, որ խրախուսում է Թուրքիայի քաղաքականությունը եւ հաշվի առնում նրա շահերը:
Բրայզան, միաժամանակ, արտահայտել է սեփական կարծիքը եւ հիշեցրել տարածաշրջանում հնարավոր սպասումները: Նախեւառաջ, իհարկե, պետք է նկատի առնել, որ Վաշինգտոնի ներկայիս դեմոկրատական վարչակազմը հակված է բացառապես կարճաժամկետ, չափազանց կարճաժամկետ նպատակների ու խնդիրների, որոնք կապված են առաջիկա նախագահական ընտրության հետ: Այդ պատճառով, պետք է կարկատել առավել ճչացող անցքերը, այդ թվում՝ ավանդական դաշնակցի հետ հարաբերություններում տապալումները:
Սակայն տվյալ դիրքորոշումը, երբ թուրք-հայկական հարաբերությունները կապվում են ղարաբաղյան խնդրի հետ, նշանակում է ոչ այլ ինչ, քան ստատուս քվո տարածաշրջանում, այսինքն՝ քաղաքական իրավիճակ, երբ Թուրքիան հայտնվում է ԱՄՆ քաղաքականությանը խիստ կապվածության մեջ: ԱՄՆ առջեւ կանգնած է Թուրքիային զսպելու երկարաժամկետ խնդիր, եւ այն գործոնները, որոնք նպաստում են դրան, պետք է ուժեղացվեն: Քանի որ, չնայած հայ-թուրքական հարաբերություններում նկատելի «դրական» արդյունքներին, որեւէ արմատական բան տեղի չի ունեցել, եւ տվյալ հարաբերությունները շարունակում են վատանալ:
Այսպես թե այնպես, հայ հասարակայնությունը դեռ երկար է ստիպված լինելու լսել Բրայզայի հայտարարությունները, անկախ նրանից՝ ինչ վիճակում նա կհայտնվի միջնաժամկետ հեռանկարում:
Իգոր Մուրադյան
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment