1in.am. 22-2-2012- Թուրքական Sabah թերթի փոխանցմամբ՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Մեքսիկայում տեղի ունեցած G-20-ի երկրների արտգործնախարարների հետ հանդիպման ժամանակ առաջարկել է ստեղծել «Խղճի հարթակ»: Այդ նոր մեխանիզմը թույլ զարգացած երկրներին կմիավորի աշխարհի ամենազարգացած երկրներին:
Դավութօղլուն առաջարկել է նոր նիստ անցկացնել, որին կմասնակցեն G-20-ի երկրները և աշխարհի 47 թույլ զարգացած երկրները. «Ինչ-որ առումով դա կհանգեցնի գլոբալ խղճի շարժմանը: Շահույթի բաշխման հարցում գոյություն ունի վիթխարի անհավասարակշռություն: Մարդկության զարգացումը համարվում է ոչ միայն խղճի հարց, այլև ուղղակիորեն կապված է գլոբալ խաղաղության ստեղծման անվտանգության հետ:
Այդ թերությունները վերացնելու համար մենք հանդես ենք եկել նոր նախաձեռնությամբ: Ես G-20-ի երկրների նախարարներին առաջարկեցի ստեղծել նոր մեխանիզմ, որը, եթե կարելի է այդպես անվանել, կդառնա գլոբալ խղճի ձայնը՝ միավորելով թույլ զարգացած և բարձր զարգացած երկրները: Մեր առաջարկը հավանության արժանացավ բոլորի կողմից»:
Wednesday, February 22, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment