News.am. 15-2-2012- PKK-ի առաջնորդներից Մուրադ Քարայըլանը հայտարարել է, թե 2012-ի փետրվարի 9-ին քուրդ զինյալները ծանր հարված են հասցրել Իրաքի հետ սահմանակից Չուքուրջայի շրջանում տեղակայված թուրքական զորամասերին։
Firat գործակալության փոխանցմամբ՝ Մուրադ Քարայլըանը պնդել է, թե փետրվարի 9-ին թուրքական զինուժը հանկարծակիի է եկել քուրդ զինյալների համաժամանակյա հարձակումներից։ «Միաժամանակ հարվածներ են հասցվել 10 տարբեր զինվորական ստորաբաժանումների դեմ, որոնք հաջող են ավարտվել։ Թուրքական կողմը թաքցնում է թուրք զինվորականների իրական կորուստը։ Մենք ճշտել ենք, որ սպանվել է ամենաքիչը 43 թուրք զինվորական։ Մենք էլ կորցրել ենք մեր 4 զինյալներին»,-ասել է Քարայըլանը։
Wednesday, February 15, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment