Tert.am. 13-2-2012- Թուրքական ROKETSAN ընկերությունն սկսել է ռեակտիվ հրթիռներ մատակարարել Ադրբեջանին: Ինչպես տեղեկանում ենք ադրբեջանական «ԱՊԱ» գործակալությունից, մատակարարումներն իրականացվում են Ադրբեջանի զինված ուժերի պատվերի հիման վրա:
Կողմերի միջև կնքված պայմանագրի համաձայն` Թուրքիան Ադրբեջանին տարբեր տրամաչափի հրթիռներ է մատակարարելու: Պայմանագրի գործողության ժամկետի և ընդհանուր արժեքի մասին տեղեկություն չի հաղորդվում:
Գործակալությունն ընդգծում է, որ Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը նախատեսում է նաև RОKETSAN ընկերության հետ համատեղ ռեակտիվ հրթիռներ արտադրել` 107 և122 մմ տրամաչափի: Այդ հրթիռների շարժիչներն արտադրվելու են Թուրքիայում, ապա դրանց վրա են տեղադրվելու Բաքվում արտադրված պարուրակները:
Monday, February 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment