Thursday, February 9, 2012

Իրանը զորահանդեսի ժամանակ ցուցադրելու է ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու հետախուզական ինքնաթիռը

1in.am. 9-2-2012- Իրանական Mehr News լրատվական գործակալության փոխանցմամբ՝ փետրվարի 11-ին Թեհրանում տեղի է ունենալու զորահանդես՝ նվիրված 1979 թվականին Իրանում իրականացված իսլամական հեղափոխության 33-ամյակին: Այդ զորահանդեսի ժամանակ Իրանը ցուցադրելու է ոչ վաղ անցյալում Իրանում հարկադիր վայրէջք կատարած ամերիկյան RQ-170 Sentinel անօդաչու հետախուզական ինքնաթիռը, որը պատկանում էր Կենտրոնական հետախուզական վարչությանը (ԿՀՎ): Իրանի Իսլամական հեղափոխության պահակազորի Օդա-տիեզերական ուժերը վերանորոգել և աշխատանքային վիճակի են հասցրել ամերիկյան այդ ինքնաթիռը, որն էլ կներկայացվի զորահանդեսին: Հիշեցնենք, որ Իրանի ձեռքում ամերիկյան RQ-170 Sentinel-ը հայտնվել է նախորդ տարվա դեկտեմբերի 4-ին: Այն Աֆղանստանի սահմանից ներթափանցել էր Իրանի տարածք, առաջ էր շարժվել 225 կիլոմետր, ուր և նրան հարկադիր վայրէջք էին պարտադրել Իրանի զինված ուժերը: Ապա Իրանի պետական հեռուստատեսությամբ ցուցադրվել էր գրեթե անվնաս վիճակում գտնվող այդ ինքնաթիռը, որի նկատմամբ մեծ հետաքրքրություն էին ցուցաբերել Ռուսաստանն ու Չինաստանը:

No comments: