Tuesday, March 6, 2012

Էրդողանին երկու տարվա կյանք է մնացել. Stratfor

Tert.am. 6-3-2012-Stratfor-ը շարունակում է գաղտնի փաստաթղթերի հրապարակումը: “TR325 ” կոդով, «Ֆարուք Դեմիր» անունով աղբյուրը տեղեկացրել է, որ Էրդողանի վերջին վիրահատությունից հետո (նկատի ունի 2011 թվականի նոյեմբերի 26-ի վիրահատությունը), վիրահատող բժիշկն ասել է, որ Էրդողանը հիվանդ է քաղծկեղով, սակայն վերջնական ախտորոշման համար անհրաժեշտ է անել երկրորդ բիոպսիան: Երկրորդ վիրահատությունից հետո արդեն, բժիշկը հայտնել է, որ արդյունքները մխիթարիչ չեն և Էրդողանին տեղեկացրել է, որ իրեն երկու տարվա կյանք է մնացել: Դրանից հետո «Արդարություն և զարգացում» կուսակցությունում հավանաբար բազմաթիվ «ճեղքվածքներ» կառաջանան: Նախագահ Աբդուլլահ Գյուլը մեծ աջակցություն չի վայելում, իսկ արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն փորձում է «փորել նրա տակը»: Այդ դեպքում Էրդողանը վստահում է երկու հոգու` փոխվարչապետ Ալի Բաբաջանին և Էներգետիկայի նախարար Թաներ Յըլդըզին, գրում է Stratfor-ը: Սակայն, վարչապետին վիրահատած բժիշկը Taraf-ի հետ զրույցում հերքել է վարչապետի հիվանդության հետ կապված լուրերը: «Դա բամբասանք է: ես նման կանխատեսում չեմ արել: Այդ լուրերը վարչապետի առողջական վիճակը չեն արտացոլում, և մենք էթիկապես էլ իրավունք չունեինք մեր հիվանդի մասին տեղեկություն տարածել», - ասել է նա: Ֆարուք Դեմիր անվամբ Stratfor-ի աղբյուրը ներկայանում է որպես «կուսակցությանը մոտ կանգնած աղբյուր» և «վարչապետի էներգետիկ հարցերով խորհրդական»: Նրա անունը հիշատակվում էր նաև Wikileaks-ի գաղտնազերծած փաստաթղթերում:

No comments: