News.am. 13-3-2012-Ադրբեջանի Պաշտպանության նախարար Սաֆար Աբիեւի կառավարման արդյունավետությունը նվազում է, քանի որ նա մոտ քսան տարի է, ինչ զբաղեցնում է այդ պաշտոնը, իսկ դա բացասաբար է անդրադառնում բարեփոխումների անցկացման վրա: Նման կարծիք է հայտնել Լրագրողների ռազմական հետազոտությունների կենտրոնի` «Դոկտրինա»-ի տնօրեն, փորձագետ Ջասուր Սումերենլին ադրբեջանական Faktxeber.com կայքին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, Նեջմեդին Սադըգովն էլ 19 տարի շարունակ զբաղեցնում է Ադրբեջանի ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի պաշտոնը: Ներկայումս աշխարհի ոչ մի երկրում, հատկապես հետխորհրդային շրջանում չկա նման դեպք, որ միեւնույն մարդը այդքան երկար ժամանակահատված զբաղեցնի նույն պաշտոնը:
«Դրա հետեւանքով նրա գործունեության արդյունավետությունը նվազում է, դա սկսում է խոչընդոտել բարեփոխումների անցկացմանը»: Փորձագետի համոզմամբ, թեեւ ադրբեջանական բանակի համար հսկայական միջոցներ են հատկացվում, սակայն դրանց ծախսման հանգամանքները գաղտնի են պահվում, որի հետեւանքով բազմաթիվ ապօրինի յուրացումներ են լինում: «Հայտամրցույթները փակ են կազմակերպվում, դրա հետեւանքով էլ կաշառակերության դեպքերը ավելանում են: Բացի այդ, բանակում սահմանափակում են զինվորականների կարիերան, առկա է սոցիալական անարդարություն ու այլն»,-ասել է փորձագետը:
Tuesday, March 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment