Thursday, March 15, 2012

Ադրբեջանը մտադիր է մինչև 2020 թվականն ընդլայնել այլընտրանքային էներգիայի արտադրությունը

1in.am. 14-3-2012- Ադրբեջանական Salam News գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ը շահագրգռված է այլ երկրներում, այդ թվում՝ նաև Ադրբեջանում այլընտրանքային էներգիայի լայնամասշտաբ գործածմամբ: Այս մասին հայտարարել է Ադրբեջանի այլընտրանքային և վերականգնվող էներգիայի աղբյուրների պետական գործակալության փոխտնօրեն Ջամիլ Մելիքովը. «Գոյություն ունի ԵՄ-ի «20, 20, 20» դիրեկտիվը, որի շրջանակներում ցուցաբերվում է ֆինանսական օգնություն: Դա նշանակում է, որ մինչև 2020 թվականը էներգիայի ընդհանուր արտադրության մեջ վերականգնվող էներգիայի ծավալը պետք է կազմի 20 տոկոս, էներգիայի ավանդական աղբյուրների էներգոարդյունավետությունը պետք է նվազի 20 տոկոսով, դեպի մթնոլորտ ածխածնի արտանետումների ծավալը պետք է նվազի մինչև 20 տոկոսի: Այդ դիրեկտիվն աշխարհի երկրների առաջնահերթ ուղղությունն է: Տվյալ համատեքստում եվրոպական տիրույթին ինտեգրվելու գործընթացի մեջ գտնվող Ադրբեջանի համար կարևոր է համարվում այդ սկզբունքներից օգտվելը»։

No comments: