Monday, March 12, 2012

Երջանիկ կյանքը սկսվում է 45 տարեկանից հետո. հետազոտություն

Tert.am. 12-3-2012- Մեծ Բրիտանիայի Ուորվիք Համալսարանի գիտնականները հավաստիացնում են, որ որքան մարդիկ մեծանում են այնքան երջանիկ են դառնում, տեղեկացնում է Daily Mail-ը: Չնայած, որ մարդու առողջությունը տարիքի հետ վատանում է, նրա մոտ «երջանկության» մակարդակը բարձրանում է: Բրիտանացի գիտնականները հետազոտություն են անցկացրել ավելի քան 10 հազ ամերիկացիների և բրիտանացիների ներգրավմամբ, որի ընթացքում հաշվի են առնվել առավել կարևոր 8 գործոնները: Գիտնականները հիմական շեշտը դրել են` մարդկանց առողջության, սոցիալական և հոգեբանական կյանքի վրա: Ելնելով հետազոտության արդյունքներից, նրանք եզրակացրել են, որ երջանկությունը սկսվում է 45 տարեկանից հետո: «Տարեց մարդիկ, ի տարբերություն երիտասարդների որպես օրենք ավելի հեշտ են հաղթահարում դժվարությունները», - նշել է գիտնական Սավերիո Սթրենջսը, հավելելով, որ տարեցներն ավելի քիչ են տառապում սթրեսներից, քանի որ ավելի քիչ ակնկալիքներ ունեն կյանքից: Նշվում է նաև, որ նրանք, ովքեր քնում են 6-8 ժամ, ավելի լավ ֆիզիկական և հոգեկան առողջություն ունեն, քան նրանք, ովքեր քնում են 6 ժամից պակաս կամ 8 ժամից ավելի:

No comments: