Monday, March 12, 2012

Ադրբեջանը վախի և ատելության հասարակություն է. Ազեր Մամեդով

Tert.am. 11-3-2012- Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադարձել է Ադրբեջանում մայիսին կայանալիք «Եվրատեսիլ» երգի մրցույցից առաջ երկրում տեղի ունեցող մարդու իրավունքների խախտումներին և մրցույթը միջազգային մակարդակով բոյկոտելու կոչերին։ Ըստ պարբերականի՝ ադրբեջանցի ակտիվիստներն ահազանգում են երկրում մարդու իրավունքների ոտնահարումների մասին. նրանք բողոքում են նախագահ Իլհամ Ալիևի բռնապետական քաղաքականության դեմ։ Խադիջա Իսմայիլը, ով համարվում է երկրում գործող սակավաթիվ հետաքննիչ լրագրողներից մեկը և ուսումնասիրություններ է կատարում նավթային կասկածելի գործարքների վերաբերյալ, նախագահ Իլհամ Ալիևի կողմից անվանվել է «երկրի թշամի»։ Իսկ բոլորովին վերջերս լրագրողուհին սպառնալից բովանդակությամբ նամակ է ստացել։ «Նամակում մի շարք լուսանկարներից զատ մի երկտող կար, որտեղ գրված էր՝ եթե ես չդադարեմ գործունեությունս, ապա շատ կփոշմանեմ»,- ասել է Խադիջան։ The Guardian-ը նշում է, որ խիստ բացասական հարաբերությունների պատճառով Հայաստանն արդեն հարաժարվել է մասնակցել այդ մրցույթին։ Բոյկոտի կոչեր են հնչել նաև Նիդեռրլանդներից, Ֆրանսիայից և Իռլանդիայից։ «Խորհրդարանում չկա ընդդիմություն, մարդիկ վախենում են։ Սա մի երկիր է, որտեղ մարդուն կարող են դատել Facebook-ում և YouTube հաղորդագրություն կամ տեսանյութ տեղադրելու համար»,- ասել է բլոգեր Էմին Միլին, ում 2009թ. YouTube-ում տեսանյութ տեղադրելու պատճառով ծեծել էին և 2 տարով ազատազրկել։ Մեկ այլ ցուցարար, երաժիշտ Ազեր Մամեդովի խոսքերով՝ Ադրբեջանը վախի և ատելության հասարակություն է։ «Անշուշտ Ադրբեջանը բավական լավ կանցկացնի «Եվրատեսիլը» կցուցադրի իր շքեղ կողմերը, թաքցնելով հասարակության չքավորությունը», հավելել է Ազերը։ Մինչդեռ Երոպական հեռարձակողների միությունը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշված է, որ իրենք շատ կհիասթափվեն, եթե մրցույթը բոյկոտի ենթարկվի։ «Մենք հավատում ենք, որ «Եվրատեսիլը» քաղաքական միջոցառում չէ»,- նշված է հաղորդագրությունում։

No comments: