Friday, March 16, 2012

«Բեշիքթաշը»-ը զգուշացնում է «Ատլետիկո»-ին. Թուրքիայում ծխելու համար պատժում են, մարդ այրելու համար՝ ոչ

News.am. 16-3-2012- Թուրքական «Բեշիքթաշ»-ի «Չարշը» երկրպագուների ակումբը Ստամբուլում Եվրալիգայի «Բեշիքթաշ»-«Ատլետիկո» հանդիպման համար պատրաստել է մի պաստառ, որը մեծ արձագանք է գտել Թուրքիայում։ Սոցիալական կայքերով արագ տարածվող պաստառում հեգնանքով շոշափվում է օրեր առաջ դատարանի կողմից կարճված Սըվասի կոտորածի դատը։ (Ժամկետի վաղեմության պատճառով դատարանը կարճեց Սըվասի կոտորածի գործը։ Սըվասի կոտորածի ժամանակ կենդանի-կենդանի այրվել կամ սպանվել է 37 հոգի)։ Պաստառում գրված է. Թուրքիայում ծխելու համար տուգանքը՝ 75 լիրա Տիբունայում ջահ վառելը՝ 1750 լիրա Սըվասում 37 հոգու կենդանի-կենդանի այրելուն՝ ՊԱՏԻԺ ՉԿԱ Բարի գալուստ Թուրքիա, «Ատլետիկո Մադրիդ» Խելացի եղիր Ամեն ինչ մի լուցկուց է կախված... Նշենք, որ աշխարհում ֆուտբոլի երկրպագուների ամենահայտնի՝ «Բեշիքթաշ»-ի «Չարշը» ակումբի ղեկավարը հայազգի Ալեն Մարկարյանն է։ Նա ծնվել է 1966-ի հունիսի 30-ին Ստամբուլում։ Ղեկավարում է 1982-ին ստեղծված Բեշիքթաշի ֆուտբոլի եւ բասկետբոլի ակումբների երկրպագուների «Չարշը» ակումբը, որը աշխարհում հայտնի է՝ տրիբունաներում կազմակերպած յուրօրինակ շոուներով։

No comments: