Friday, March 16, 2012

Ադրբեջանցիները «հայանում» են և փախնում Եվրոպա

HayNews.am. 15-3-2012- Ինչպես նշում է ադրբեջանական Pia.az կայքը, ադրբեջանցիները, ներկայանալով հայ, գաղթում են եվրոպական երկրներ: Ադրբեջանական կայքում նշվում է, որ 50 ադրբեջանցի հայկական կեղծ փաստաթղթերով արդեն արտագաղթել է Եվրոպա: Արտագաղթածների շարքերում կան նաև ընտանիիքներ, ովքեր խոսում են հայերեն: Հատկանշական է, որ «հայացած» ադրբեջանցիներից մեկը «Ադրբեջանի ազգային ազատություն» շարժման ակտիվիստներից է: Կայքը գրում է, որ Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Ֆարաջա Գուլիևը ունի պաշտոնական փաստաթղթեր, որոնք փաստում են, որ ադրբեջանցիները Եվրոպա են արտագաղթում կեղծ հայկական փաստաթղթերով: Սակայն պատգամավորն այդ փաստաթղթերը գաղտնի է պահում: Աղբյուրը նաև հավելում է, որ Ադրբեջանից որպես քաղաքական փախստական արտագաղթել է 20 լրագրող:

No comments: