Haynews.am. 7-3-2012- «Հայաստանում հոգևոր անվտանգութայն շատ լուրջ խնդիր ունենք: Խոսում ենք դեմոկրատիայից, խոսքի ու խղճի ազատությունից, սակայն դրանց վնասն ավելի շատ է քան տված օգուտը»,- նշեց Սուրբ Երրորդություն եկեղեցու հոգևոր հովիվ տեր Եսայի քահանա Արթենյանը:
Ըստ նրա` խոսքի ազատություն ասելով` հասկանում ենք բարձիթողի վիճակ, երբ ով ինչ ուզում ասում է և պատասխանատվություն չի կրում:
Տեր Եսային նշեց. «Շեղվելով բուն պատմական փաստերից` հայկական եկեղեցին փորձում են ներկայացնել որպես հակազգային և հայտարարում են, որ մեզ եկեղեցի պետք չէ: Աղանդները գործում են առանց վերահսկողության: Մարդկանց հետ վարվում են հակաքրիստոնեական մեթոդներով` նրանց կառավարելով: Ավելի վատ բան չկա, երբ հասարակությանը դաստիարակում են միայն սև ու սպիտակով` եթե եկար և մասնակցեցիր մեր հավաքներին, ուրեմն դրախտում ես, իսկ մեզանից դուրս` դժոխքում: Բոլոր աղանդները հայտարարում են, որ իրենք անսխալական են: Շատերը հանդես են գալիս որպես բողոքական եկեղեցու մի ճյուղ, բայց դա այդպես չէ (իրականում դա «ավետարանչական» եկեղեցուց դուրս եկած աղանդ է)»:
«Քայքայված պաշտամունքի տուժածների օգնության և վերականգնողական կենտրոն» հ/կ նախագահ Ալեքսանդր Ամարյանը նշեց. «Հոգևոր հավատի անվտանգությանը սպառնում է նաև մշակույթը»:
Նրա խոսքերով կան բազմաթիվ տեսասկավառակներ, որոնք դաժանություն, մանկական պոռնոգրաֆիա են քարոզում կամ սերիալները, որոնք քարոզում են սեռական հարաբերությունները հարազատների միջև:
«Պետք է օրենքով աղանդի որակավորում լինի»,- շեշտեց Ամարյանը
Wednesday, March 7, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment