Tuesday, March 6, 2012

Քաղաքագետ. Իրանական խնդիրը շարունակելու են խորացնել

News.am. 5-3-2012- Ռուսաստանը մեծ տերություն է, եւ նրա արտաքին շահերը կպահպանվեն: Այդ մասին հայտարարել է Կովկասի ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանն, այսօր` մարտի 5-ին, մամուլի ասուլիսում` պատասխանելով հարցին, չի՞ հանգեցնի արդյոք Ռուսաստանի իշխանությունների կենտրոնացումը ներքին խնդիրների վրա Սիրիայի եւ Իրանի հարցում արտաքին քաղաքականության փոփոխության: Ըստ քաղաքագետի, այն ինչ անում է Ռուսաստանը Սիրիայի եւ Իրանի հարցով, մեծամասամբ թելադրված է ոչ միայն արտաքին, այլեւ ներքին քաղաքականությամբ: «Ընտրություններից հետո այդ ֆենոմենն անհետացավ»,- նշել է փորձագետը: «Բայց արտաքին քաղաքական շահերը կմնան, եւ, չեմ կարծում, թե վեկտորն ամբողջությամբ կփոխվի: Իրանական խնդիրը շարունակելու են խորացնել»,- նշել է քաղաքագետը:

No comments: