ԻԻՀ ՆԳ նախարար Մոսթաֆա Նաջջարը տեղական և օտարկերյա ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ ունեցած հանդիպման ժամանակ հայտարարել է մարտի 2-ին կայացած 9-րդ գումարման Մեջլիսի ընտրությունների վերջնական արդյունքները, որոնց համաձայն`առաջին փուլով ընտրվել է 225 պատգամավոր, իսկ երկրորդ փուլում 130 թեկնածուներ կպայքարեն մնացյալ 65 մանդատը ձեռք բերելու համար: Այդ մասին հաղորդում է իրանական «ՖԱՐՍ» լրատվական գործակալությունը:
Հավելենք, որ շուրջ 75 միլիոն բնակչություն ունեցող Իրանում ընտրություններին մասնակցել է 48 միլիոն 200 հազար քաղաքացի: Առաջադրված թեկնածուները 3444-ն են եղել, որոնցից պետք է ընտրվի 290 պատգամավոր:
Իրանական ԶԼՄ-ների հաղոդմամբ`9-րդ գումարման Մեջլիսի ընտրությունների ժամանակ ընտրողների մասնակցության 12 տոկոս աճ է արձանագրվել: 7-րդ և 8-րդ գումարման ընտրությունների ժամանակ մասնակիցների թիվը կազմել է 51 տոկոս:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment