Tuesday, March 6, 2012

Մամեդյարովը Քեթրին Էշթոնի և Շտեֆան Ֆյուլեի հետ քննարկել է անցագրային ռեժիմի դյուրացման հարցը

1in.am. 6-3-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ աշխատանքային այցով Չեխիա այցելած Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը հանդիպել է «Վիշեգրադի խմբի» (Լեհաստան, Չեխիա, Սլովակիա, Հունգարիա), Դանիայի, Մերձբալթյան երկրների և «Արևելյան գործընկերություն» ծրագրի շրջանակներում ներառված երկրների պատվիրակությունների ղեկավարների հետ: Բացի այդ, Մամեդյարովը հանդիպել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնի և Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հանձնակատար Շտեֆան Ֆյուլեի հետ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են ԵՄ-ի ու Ադրբեջանի միջև գործող անցագրային ռեժիմի դյուրացման հարցը: Բացի այդ, Մամեդյարովը՝ որպես ՎՈՒԱՄ (Վրաստան, Ուկրաինա, Ադրբեջան, Մոլդովա) նախագահ, նրանց իրազեկել է այդ կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների անցած նիստի մասին: Հիշեցնենք, որ անցագրային ռեժիմի դյուրացման մասին Ադրբեջանի և ԵՄ-ի միջև բանակցությունները մեկնարկել են այս տարվա մարտի 1-ին: tsionlyslo

No comments: