Tuesday, March 6, 2012

Թուրքիան շարունակելու է Ֆրանսիայի դեմ կիրառած պատժամիջոցները

Tert.am. 6-3-2012- Թուրքիայի փոխվարչապետ և կառավարության խոսնակ Բյուլենթ Արընչը հայտարարել է, թե Ֆրանսիայի դեմ ձեռնարկված պատժամիջոցներում փոփոխություններ չեն կրելու, գրում է CNNTurk-ը: Նրա խոսքով, Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը պատգամավորների և սենատորների ջանքերով ընդունած որոշումը «բոլոր առումներով ուրախացնող» է: «Որևէ երկրի խորհրդարան իրավունք չունի մեկ այլ երկրի անցյալում տեղի ունեցած իրադարձությունների մասին որոշումներ ընդունել կամ օրենքներ ստեղծել», - ասել է նա: Անդրադառնալով Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզիի հայտարարությանը, թե նոր օրինագիծ է մշակվելու, Արընչն ասել է, որ Ֆրանսիայում արդեն նախընտրական գործընթացները մեկնարկել են և մարտի 6-ից խորհրդարանը դադարեցնելու է աշխատանքը և նրա խոսքն այս դեպքում անցողիկ չէ: Սակայն արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն կարծում է, որ «Ֆրանսիայի դեմ կիրառված պատժամիջոցները պետք է շարունակվեն նույնությամբ»:

No comments: