Friday, March 2, 2012

Պուտին. Ռուսաստանն ամեն ինչ կանի, Իրանում պատերազմը բացառելու համար

Panorama.am. 2-3-2012- Ռուսաստանն ամեն ջանք կգործադրի, որ բացառի հնարավոր պատերազմը Իրանում: Այս մասին հայտարարել է ՌԴ վարչապետ, նախագահական ընտրությունների թեկնածու Վլադիմիր Պուտինն` արևմտյան լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հարցազրույցի ժամանակ: «Մենք ամեն ինչ անելու ենք, որպեսզի ռազմական հակամարտություն տեղի չունենա ո'չ Իրանում, ո'չ էլ Իրանի շուրջ: Մեզ համար դա հղի է շատ բացասական և ուղղակի հետևանքներով»,-ասել է Պուտինը: Վարչապետի խոսքերով, ռազմական գործողությունները կարող են հանգեցնել փախստականների մեծ արտահոսքի, և առաջին հերթին Ադրբեջան: Վարչապետը նշել է, թե Իրանը Կասպյան տարածաշրջանում Ռուսաստանի հարևանն է և իրավիճակի թեժացումը կանդրադառնա ողջ տարածաշրջանի վրա: Վլադիմիր Պուտինն ասել է նաև, թե Ռուսաստանը միշտը էլ բացասական է գնահատել Իրանի հակաիսրայելական հռետորաբանությունը, սակայն միաժամանակ նշել է, թե Իրանն իրավունք ունի ԱԷՄԳ-ի հսկողության ներքո զարգացնելու խաղաղ ուրան:

No comments: