Tuesday, March 6, 2012

Հունաստանը կոչ է անում ճնշել Թուրքիային

1in.am. 6-3-2012-Հունաստանի կառավարության խոսնակ Ստեֆանոս Ստեֆանուն Թուրքիայի` Եվրամիության հարցերով պետնախարար թուրք նախարար Էգեմեն Բաղըշի` Հյուսիսային Կիպրոսի բռնակցման մասին հայտարարությունը «սպառնալիք» է որակել: «Այդ հայտարարությունն ապացուցում է Թուրքիայի ապակառուցողական մոտեցումը Կիպրոսի հարցի լուծման ուղղությամբ: Կիպրոսի պառակտումը ոչ կիպրոսի հույների, ոչ էլ թուրքերի համար լուծում չէ , իսկ Թուրքիային միանալու մասին հայտարարությունները հակասում են Եվրամիության որոշումներին», - ասել է Ստեֆանուն: Նա կոչ է արել միջազգային հանրությանը` ճնշել և ստիպել Թուրքիային հարգել ԵՄ-ի որոշումները: «Հունաստանի համար հարցի լուծման միայն մեկ տարբերակ կա. Ունենալ երկու համայնք և երկու գոտի` համադաշնության ձևաչափով», - հիշեցրել է հույն պաշտոնյան: Էգեմեն Բաղըշը չէր բացառել, որ կիպրական հարցի վերաբերյալ բանակցությունների ձախողման դեպքում Թուրքիան կարող է իր տարածքին բռնակցել թուրք-կիպրական համայնքի վերահսկողության տակ գտնվող Կիպրոսի հյուսիսային հատվածը` Հյուսիսային Կիպրոսի Թուրքական Հանրապետությունը:

No comments: