News.am. 6-3-2012- Թուրքական Taraf-ը ներկայացրել է WikiLeaks-ի հերթական գաղտնազերծումը, որը վերաբերում է Stratfor-ի մասնագետների միջեւ նամակագրությունը, որոնք վերաբերում են Սիրիայի իրադարձություններում Թուրքիայի գաղտնի ծրագրերին։
Stratfor-ի՝ Մերձավոր Արեւելքի եւ Թուրքիայի մասնագետ Ռեւա Բհալան իր գործընկերներին ներկայացրել է Լիբանանում Իրանի ռազմական կցորդի եւ մի աղբյուրի միջեւ տեղի ունեցած խոսակցությունը, որտեղ նշվել է, թե Թուրքիան Սիրիայից 20կմ հատված գրավելու համար պատրաստության են բերել 500 տանկ եւ Կիպրոսի թուրքական հատված ուղարկել 2000 հոգանոց հատուկ նշանակության ստորաբաժանում։
Սրան ի պատասխան Stratfor-ի ռազմական մասնագետ Կոլբի Մարտինը նշել է, թե 500 տանկը մեծ թիվ է եւ այդ քանակության տանկերին աջակցելու համար անհրաժեշտ են առնվազն 20 հազար հետեւակայիններ, իսկ 2000 հոգանոց ջոկատով հող գրավել եւ պահել, առնվազն ծիծաղելի է։ Նա նշել է, թե Թուրքիան եթե իրականում սկսի հարձակումը Սիրիայի դեմ, այդ 2000 զինվորները սահմանին միայն կարող են փոքր հարձակումներ գործել՝ անկայունացնելով իրավիճակը։
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment