Tert.am. 6-3-2012- Ռուսաստանն ու Ադրբեջանը մոտենում են Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի (ՌՏԿ) վարձակալման բանակցությունների ավարտին, այսօր հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի փոխնախարար Սերգեյ Ռյաբկովը:
«Գաբալայի ՌՏԿ-ի շուրջ բանակցությունների հարցում մենք ունենք որոշակի աճ, չնայած կան նաև որոշ պահեր, որոնք վերաբերում են վարձավճարին ու վարձակալության որոշ պայմաններին», - ասել է փոխարտգործնախարարը:
Ռյաբկովի խոսքով` ՌԴ արտաքին գործերի ու պաշտպանության նախարարությունների համար Գաբալայի կայանի շուրջ բանակցություններն առաջնահերթություն են:
Անցած շաբաթ «Կոմերսանտ»-ը` վկայակոչելով ԱԳ և Պաշտպանության նախարարությունների աղբյուրներին, գրել էր, որ Ադրբեջանը պահանջում է բարձրացնել վարձավճարի գինը` այն 7-ից հասցնելով 300 մլն դոլարի:
Գաբալայի ՌՏԿ-ն Խորհրդային միության հակահրթիռային պաշտպանության համակարգի կարևորագույն տարրերից մեկն էր: Ադրբեջանի անկախացումից հետո Ռուսաստանը շարունակում է օգտագործել կայանը:
Ռուսաստանի հետ կայանի վարձակալման մասին համաձայնագիրը կնքվել է 2002թ.-ին, դրա գործողության ժամկետը լրանում է 2012թ. դեկտեմբերի 24-ին:
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment