1in.am. 5-3-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակների առթիվ: Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների զարգացման կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ դրանք է՛լ ավելի են ամրագրվելու հետագայում:
Բացի այդ, Ալիևը Պուտինին հրավիրել է այցելել Ադրբեջան՝ վերջինիս համար հարմարավետ ժամանակ:
Հիշեցնենք, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գան Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի պայմանագրի երկարաձգման շուրջ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը պահանջում է 43 անգամ ավելացնել վարձավճարը՝ այն 7 միլիոն դոլարից հասցնելով 300 միլիոն դոլարի:Tuesday, March 6, 2012
Իլհամ Ալիևը Վլադիմիր Պուտինին հրավիրել է Ադրբեջան
1in.am. 5-3-2012- Ռուսական Regnum լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նորընտիր նախագահ Վլադիմիր Պուտինի հետ և շնորհավորել նրան նախագահական ընտրություններում տարած հաղթանակների առթիվ: Այս մասին նշված է Ադրբեջանի նախագահի պաշտոնական կայքում:
Նշվում է, որ հեռախոսազրույցի ժամանակ կողմերը գոհունակություն են հայտնել տարբեր ոլորտներում երկկողմանի հարաբերությունների զարգացման կապակցությամբ և վստահություն են հայտնել, որ դրանք է՛լ ավելի են ամրագրվելու հետագայում:
Բացի այդ, Ալիևը Պուտինին հրավիրել է այցելել Ադրբեջան՝ վերջինիս համար հարմարավետ ժամանակ:
Հիշեցնենք, որ արդեն բավական երկար ժամանակ է, ինչ Ռուսաստանն ու Ադրբեջանը չեն կարողանում համաձայնության գան Գաբալայի ռադիոտեղորոշիչ կայանի պայմանագրի երկարաձգման շուրջ: Նշվում է, որ ադրբեջանական կողմը պահանջում է 43 անգամ ավելացնել վարձավճարը՝ այն 7 միլիոն դոլարից հասցնելով 300 միլիոն դոլարի:
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment