News.am. 6-3-2012-Թուրքական արժույթի՝ լիրայի եւ հայկական դրամի խորհրդանշանների նմանությունները թուրքական հասարակության մեջ մեծ արձագանք են գտել, որից հետո թուրք լրագրողները մեկնաբանության համար դիմել են հայկական դրամի խորհրդանշանի ստեղծող Կարեն Կոմենդարյանին:
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Կարեն Կոմենդարյանը նշել է, որ հայկական դրամի խորհրդանշանը ստեղծվել է 1995-ին եւ ներկայացնում է «դրամ» բառի «դ» տառը՝ ավելացրած 2 գծեր։ Նա նշել է, թե առաջին հայացքից հայկական դրամի եւ թուրքական լիրայի խորհրդանշանները միմյանց նման են, սակայն թուրքական լիրայի խորհրդանշանը ներկայացնում է թուրքերեն t տառը՝ ավելացրած 2 գծիկները։ «Այսինքն՝ 2 արժույթների խորհրդանշանների միակ նմանությունն այդ 2 գծերն են»,-ասել է Կարեն Կոմենդարյանը։
Կարեն Կոմենդարյանի մեկնաբանությունը տարածվել է թուրքական մի շարք լրատվական կայքերում։
Նշենք, որ Թուրքիայի կենտրոնական բանկի կողմից 2012-ի մարտի 1-ին հանդիսավոր կերպով ներկայացվել է թուրքական լիրայի խորհրդանշանը։ Սակայն թուրքական լիրայի խորհրդանշանի ներկայացումից հետո թուրքական մամուլում եւ սոցիալական ցանցերում բուռն քննարկումներ են ծավալվել, քանի որ լիրայի նոր խորհրդանշանը կրկնում է հայկական դրամի խորհրդանշանը։
«Երբ թուրքական լիրայի խորհրդանշանը շրջում ես, այն դառնում է հայկական դրամի խորհրդանշանը»,-գրում են թուրքական մամուլում։
Tuesday, March 6, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment