1in.am. 14-3-2012- Ադրբեջանական APA լրատվական գործակալությանը տված հարցազրույցի ժամանակ Գերմանիայի արտգործնախարար Գիդո Վեստերվելեն, որն այսօր ժամանում է Ադրբեջան, անդրադարձել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն և Nabucco գազատարի նախագծի իրագործման խնդրին.
«ԵՄ-ի և Գերմանիայի համար ռազմավարական մեծ կարևորություն է ներկայացնում «Հարավային գազային միջանցքի» զարգացումը: Գերմանական ընկերությունները մասնակցում են Ադրբեջանից դեպի ԵՄ կառուցվելիք նախագծերին՝ լինի դա Nabucco-ն թե «Անդրադրիատիկ» գազատարը: Կարևոր է, որ Կասպյան տարածաշրջանի գազային մեծ պաշարները հնարավորություն ունենան փոխադրվելու Եվրոպա:
Ինչ վերաբերում է Ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը, ապա նախորդ տարի Գերմանիան առաջատար դեր է խաղացել Բրյուսելում տեղի ունեցած քննարկումները նախաձեռնելու գործում, որոնք առնչվում էին Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում ԵՄ-ի ներգրավվածության ամրագրմանը:
Նախորդ ամիս ԵՄ-ի արտաքին հարցերով խորհրդի կայացրած եզրակացությունը և Հարավային Կովկասում ԵՄ-ի հատուկ ներկայացուցչի մանդատը հանդիսանում են լավ բազա՝ նմանատիպ ուժեղացված մասնակցության համար:
Այդ մասնակցությունն ուղղված է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության աջակցելուն ու լրացնելուն, օրինակ՝ վստահության մթնոլորտ ձևավորելու հարցում: Եկել է Ղարաբաղյան հակամարտության կարգավորման ժամանակը»:
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment