Panorama.am. 16-3-2012- ԱՄՆ հեղինակավոր «The New York Times» թերթը կրկին օրակարգ է բերել «Dooney and Bourke» ընկերության հիմնադիր Ֆրեդերիկ Բուրկեի և չեխ գործարար Վիկտոր Կոջենինի կողմից Ադրբեջանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին կաշառք տալու մասին անցյալ տարի միջազգային ասպարեզում աղմուկ հանած լուրը:
«Ազադլիգը» գրում է, որ թերթի` ԱՄՆ պետդեպարտամենտի կողմից կաշառակերության և կոռուպցիայի դեմ պայքարի վերաբերյալ հոդվածում հիշատակվել է Բուրկեի և նրա գործընկեր Կոջենինի` Ադրբեջանի իշխանությանը անձնական բիզնես հետաքրքրություններն ապահովելու համար մեծ չափի գումար վճարելու հետ կապված` 2009 թ-ին սկսված դատական գործընթացը:
«The New York Times»-ի հոդվածում հիշատակվում է, որ Բուրկեն հենց Կոջենինի միջոցով է Ադրբեջանի իշխանության բարձրաստիճան պաշտոնյաներին միլիոնավոր դոլար վճարելով` «հատուկ զիջումներ» ձեռք բերել Ադրբեջանի նավթային հատվածում ներդրումներ անելու գործում: «Բուրկեի դեմ առաջ քաշվող մեղադրանքների մեջ ապացուցված փաստեր էլ կան: Ադրբեջանի պաշտոնյաներին տրվելիք միլիոնավոր դոլար կաշառքը բարձվել է ճամպրուկները և չեչեն զինյալների պահպանության տակ հատուկ ինքնաթիռով հասցվել Բաքու»,- գրել է The New York Times-ը:
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment