Panorama.am. 16-3-2012- «ԱՄՆ-ում, ինչպես և սպասվում էր, համոզված են, որ Իսրայելի և Ադրբեջանի միջև կնքված զենքի մատակարարման մասին վերջին համաձայնագիրը ոչ մի կապ չունեն իրանական խնդրի հետ»: Այս մասին է հաղորդում ադրբեջանական «Զերկալո» պարբերականը:
Աղբյուրի փոխանցմամբ, փորձագետները, մեկնաբանելով ադրբեջանա-իսրայելական զենքի փեռքբերումները, նշելեն , որ նման միջկառավարական գործարքների նախապատրաստումը տևում է ամիսներ, և նույնիսկ տարիներ:
Աղբյուրը համոզված է, որ ադրբեջանա-իսրայելական ռազմական գարծարքը, որը 1.6 մլրդ դոլար է կազմում, համաձայնեցված է Վաշինգտոնի հետ, քանի որ Բաքուն տարիներով այս խնդրանքով դիմում էր ԱՄՆ-ին:
Փորձագետը հավելել է. «Ամենայն հավանականությամբ, այս գործարքի նպատակը ավելի շատ հյուսիսից եկող սառն ալիքներին դիմակայելու համար է»:
Իր հերթին «Stratfor» վերլուծական պարբերականը, անդրադառնալով վերոնշյալ թեմային նշել էր, որ իրենք նույնպես կասկածում են, որ Ադրբեջանը ԱՄՆ-ի համաձայնությամբ է զինվում: Այնտեղ նույնպես կարծում են, որ գործարքի նպատակը՝ Ռուսաստանի կողմից հնարավոր սպառնալիքների չեզոքացումն է:
«Stratfor»-ի փորձագետների կարծիքով, Մոսկվային չնյարդայնացնելու պատճառաբանությամբ, Վաշինգտոնը տարիներ շարունակ զենք չի մատակարարում Վրաստանին, սակայն Վաշինգտոնի փոխարեն դա կարող է անել Իսրայելը:
Ամերիկյան վերլուծական կենտրոնում կարծում են, որ Ադրբեջանի հետ գործարքի իրականացմամբ` Իսրայելը տարածաշրջանում համագործակցության նախադեպ է ստեղծել:
Saturday, March 17, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment