Wednesday, March 14, 2012

Հայերին տված խոստումների առատության հարցում Սարկոզիի մրցակիցն առա՞ջ անցավ

Zham.am. 13-3-2012- Իր նախընտրական արշավի ընթացքում հայկական համայնքին է հանդիպել ոչ միայն Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին, այլև նրա հիմնական մրցակիցը: Սոցիալիստների թեկնածու Ֆրանսուա Օլանդը երեկ հանդիպում է ունեցել Ֆրասնիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդի պատվիրակության անդամների`Միքայել Ղազարյանի (Լիոն), Պասկալ Շամասյանի (Մարսել), Ալեքսիս Գովցիյանի, Մուրադ Փափազյանի, Արա Թորանյանի (Փարիզ) հետ: Նա ևս Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ ներկայացնելու խոստում է տվել հայ համայնքի ներկայացուցիչներին. «Ֆրանսուա Օլանդը կրկին անգամ հայտնել է իր դիրքորոշումը` քրեականացնելու Հայոց ցեղասպանության ժխտումը:Նա նաև հայտնել է, որ եթե ընտրվի երկրի նախագահ, ապա Հայոց ցեղասպանության ճանաչման հարցը կլինի Ֆրանսիայի համար Թուրքիայի Եվրամիությանն անդամակցության պայմաններից,- պատմել է պատվիրակության անդամներից մեկը`հավելելով, որ Օլանդը նաև Փարիզում Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված հուշարձան կառուցելու խոստում է տվել: Հիշեցնենք, որ ընտրությունները Ֆրանսիայում նախատեսված են ապրիլին և հունիսին: Ընտրարշավի ընթացքում առաջին անգամ Սարկոզին իր վարկանիշով առաջ է անցել Օլանդից:

No comments: