News.am. 1-3-2012- Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բացվել է մինչ օրս գաղտնի պահվող Վատինակի հին փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնք առաջին անգամ են ներկայացվում է հասարակության լայն շրջանակներին:
«Պրավդա.ռու»-ն հաղորդում է, որ Lux in Arcana («Լույսը գաղտնիքի մեջ») ցուցադրության ժամանակ ներկայացվել է մոտ հարյուր անգին փաստաթուղթ պապական հայտնի արխիվից, որոնք ընդգրկում են եվրոպական եւ համաշխարհային պատմության ավելի քան 15 դար կազմող ժամանակաշրջան: Մասնավորապես, խոսքը հին ձեռագրերի մասին է, որտեղ տեղեկություններ կան ինկվիզիացիայի ամենաաղմկահարույց գործընթացների մասին, ինչպես նաեւ խոշոր գիտնականների եւ իմաստասերների ձեռագրեր:
Ձեռագրերի ցուցադրությունը նվիրված է գաղտնի արխիվի 400 ամյակին: Թղթերի մեծամասնությունը մինչ այդ տեսել են միայն գիտնականները, գրում է «Վեստի.ռու»-ն: Ընդ որում, գիտնականներից հատուկ «երաշխավորագիր» են պահանջել արխիվներից օգտվելու թույլտվություն տալու համար, իսկ այդ երաշխավորագիրը, բնականաբար, բոլորին չէ, որ տրվել է:
Նշենք, որ Վատիկանի արխիվներում տեղեկություններ կան Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ դեռ 2011-ին Վատիկանի արխիվների պատասխանատու Մոնսենյոր Սերժիո Պագանիի արած հայտարարությունից հետո, թե հաջորդ տարի Հռոմում կազմակերպվելիք Lux in Arcana ցուցահանդեսում Հայոց ցեղասպանության հետ կապված գաղտնի փաստաթղթեր են հրապարակվելու, թուրքական Vatan-ը հարցազրույց էր արել նրա հետ։
Պագանին նշել էր, թե 1896-ին այն ժամանակվա Հռոմի Պապ Լեո 13-րդը սուլթանին կոչ է արել կարեկցանք ցուցաբերել եւ դադարեցնել իրականացվող ցեղասպանությունը։ Պագանին շեշտել էր, թե Վատիկանի գաղտնի արխիվներում գտնվող Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը կհրապարակվեն մեկ հատորանոց առանձին գրքով եւ այդ գրքից օրինակներ բերել։
Էրզրումցի մի ականատեսի վկայություն. «Տեսա, թե ինչպես են բազմաթիվ երեխաների կոտորում։ Իմ զարմիկը 2 տարեկան երեխան ուսին պահած փախչում էր տնից, սակայն նրա վրա կրակեցին՝ տապալելով գետնին։ 2 զինվոր մոտեցան նրան եւ երեխայի աչքի առաջ սպանեցին...։ Տեսա, թե ինչպես են սպանում մեր քաղաքի հոգեւոր առաջնորդին։ Աչքերը հանել էին, մորուքը՝ պոկել։ Մինչ նրան սպանելը, զինվորները ստիպել էին նրան պարել»։
Մուսթաֆա Սուլեյման անունով թուրք զինվորի վկայությունը. «Մտանք հայկական գյուղեր եւ առանց տարիք եւ սեռ հաշվի առնելու բոլորին սպանեցինք։ Մեր հետ գյուղ եկած քրդերը թալանում էին հայերի տները։ Բազմաթիվ տարեց եւ հաշմանադամ հայեր թաքնվել էին քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցում, սակայն հրաման կար եւ նրանց էլ սպանեցինք։ Գելիգուզան գյուղում 800 հայ սպանվեց կամ այրվեց։ Հայր Հովհաննեսի աչքերը հանել էին, մորուքը, քիթը եւ ականջները կտրել։ Ես ոչ մի երեխա չեմ սպանել, նույնիսկ 2 երեխա եմ փրկել։ Նրանց 3 օր թաքցրել եմ իմ վրանում, սակայն մի օր մտա վրան եւ նրանց մարմինները մասնատված գտա»։Friday, March 2, 2012
Վատիկանը բացում է գաղտնի արխիվները. տեղեկություն կա նաեւ Հայոց ցեղասպանության մասին
News.am. 1-3-2012- Իտալիայի մայրաքաղաք Հռոմում բացվել է մինչ օրս գաղտնի պահվող Վատինակի հին փաստաթղթերի ցուցահանդեսը, որոնք առաջին անգամ են ներկայացվում է հասարակության լայն շրջանակներին:
«Պրավդա.ռու»-ն հաղորդում է, որ Lux in Arcana («Լույսը գաղտնիքի մեջ») ցուցադրության ժամանակ ներկայացվել է մոտ հարյուր անգին փաստաթուղթ պապական հայտնի արխիվից, որոնք ընդգրկում են եվրոպական եւ համաշխարհային պատմության ավելի քան 15 դար կազմող ժամանակաշրջան: Մասնավորապես, խոսքը հին ձեռագրերի մասին է, որտեղ տեղեկություններ կան ինկվիզիացիայի ամենաաղմկահարույց գործընթացների մասին, ինչպես նաեւ խոշոր գիտնականների եւ իմաստասերների ձեռագրեր:
Ձեռագրերի ցուցադրությունը նվիրված է գաղտնի արխիվի 400 ամյակին: Թղթերի մեծամասնությունը մինչ այդ տեսել են միայն գիտնականները, գրում է «Վեստի.ռու»-ն: Ընդ որում, գիտնականներից հատուկ «երաշխավորագիր» են պահանջել արխիվներից օգտվելու թույլտվություն տալու համար, իսկ այդ երաշխավորագիրը, բնականաբար, բոլորին չէ, որ տրվել է:
Նշենք, որ Վատիկանի արխիվներում տեղեկություններ կան Հայոց ցեղասպանության վերաբերյալ:
Ավելի վաղ NEWS.am-ը հաղորդել է, որ դեռ 2011-ին Վատիկանի արխիվների պատասխանատու Մոնսենյոր Սերժիո Պագանիի արած հայտարարությունից հետո, թե հաջորդ տարի Հռոմում կազմակերպվելիք Lux in Arcana ցուցահանդեսում Հայոց ցեղասպանության հետ կապված գաղտնի փաստաթղթեր են հրապարակվելու, թուրքական Vatan-ը հարցազրույց էր արել նրա հետ։
Պագանին նշել էր, թե 1896-ին այն ժամանակվա Հռոմի Պապ Լեո 13-րդը սուլթանին կոչ է արել կարեկցանք ցուցաբերել եւ դադարեցնել իրականացվող ցեղասպանությունը։ Պագանին շեշտել էր, թե Վատիկանի գաղտնի արխիվներում գտնվող Հայոց ցեղասպանության հետ կապված փաստաթղթերը կհրապարակվեն մեկ հատորանոց առանձին գրքով եւ այդ գրքից օրինակներ բերել։
Էրզրումցի մի ականատեսի վկայություն. «Տեսա, թե ինչպես են բազմաթիվ երեխաների կոտորում։ Իմ զարմիկը 2 տարեկան երեխան ուսին պահած փախչում էր տնից, սակայն նրա վրա կրակեցին՝ տապալելով գետնին։ 2 զինվոր մոտեցան նրան եւ երեխայի աչքի առաջ սպանեցին...։ Տեսա, թե ինչպես են սպանում մեր քաղաքի հոգեւոր առաջնորդին։ Աչքերը հանել էին, մորուքը՝ պոկել։ Մինչ նրան սպանելը, զինվորները ստիպել էին նրան պարել»։
Մուսթաֆա Սուլեյման անունով թուրք զինվորի վկայությունը. «Մտանք հայկական գյուղեր եւ առանց տարիք եւ սեռ հաշվի առնելու բոլորին սպանեցինք։ Մեր հետ գյուղ եկած քրդերը թալանում էին հայերի տները։ Բազմաթիվ տարեց եւ հաշմանադամ հայեր թաքնվել էին քաղաքի կենտրոնում գտնվող դպրոցում, սակայն հրաման կար եւ նրանց էլ սպանեցինք։ Գելիգուզան գյուղում 800 հայ սպանվեց կամ այրվեց։ Հայր Հովհաննեսի աչքերը հանել էին, մորուքը, քիթը եւ ականջները կտրել։ Ես ոչ մի երեխա չեմ սպանել, նույնիսկ 2 երեխա եմ փրկել։ Նրանց 3 օր թաքցրել եմ իմ վրանում, սակայն մի օր մտա վրան եւ նրանց մարմինները մասնատված գտա»։
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment