Panorama.am. 13-3-2012- «Ազադլիգը» գրում է, որ Amnesty International-ի Թուրքիայի ներկայացուցչության ղեկավար Մուրադ Չաքըջը բաց նամակ է հղել այդ երկիրը Բաքվի «Եվրատեսիլ»-ում ներկայացնող Ջան Բոնոմոյին, որում ընդարձակ տեղեկություն է հայտնել Ադրբեջանում մարդու իրավունքներն ու խոսքի ազատությունը կոպտորեն խախտվելու, ընդդիմադիր ակտիվիստներին և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներին ուղղված իշխանության հարձակումների մասին:
Նամակում ասվում է. «Այս տարվա «Եվրատեսիլը» հյուրընկալող Ադրբեջանում խոսքի և ազատ արտահայտման իրավունքը գնալով վերանում է: Իշխանությունը հորից որդուն անցած, օլիգարխների կողմից ղեկավարվող երկրի` նավթի եկամուտների հաշվին ուժեղացած վարչակազմը ամեն միջոց օգտագործում է իրեն քննադատողներին լռեցնելու համար: Ձայն բարձրացնողները բռնությամբ լռեցվում են, դաժան ծեծի ենթարկվում, դանակահարվում և ազատազրկվում: Ադրբեջանի կոռումպացված իշխանությունը, օգտվելով «Եվրատեսիլը» Բաքվում անցկացվելու առիթից, իրեն դեմոկրատական, մարդու իրավուքները չխախտող և զարգացող երկիր ցուցադրելու համար միլիոնավոր դոլարներ է ծախսում: Զարմանալի է, որ իրեն «մամուլի ազատության հիմնական պաշտպան» հայտարարած «Եվրատեսիլ»-ի կազմակերպիչ, Եվրոպայի հեռարձակողների միությունը մինչ այժմ որևէ հայտարարությամբ հանդես չի եկել Ադրբեջանի մասին:
Amnesty International-ը արշավ է սկսել Ադրբեջանում 16 խղճի դատապարտյալներին ազատելու համար: Սիրելի Ջան Բոնոմո, մենք պահանջում ենք միանալ մեր կոչին` մասնակցել Ադրբեջանում մարդու իրավունքների խախտումները բացահայտելու մեր ջանքերին, կանգնել արտահայտվելու քաջություն ցուցաբերող ադրբեջանցիների կողքին»:
Wednesday, March 14, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment