Tert.am. 9-3-2012- ԱՄՆ սենատորներ Սքոթ Բրաունը, Դայայ Ֆեինստենը և Մարկ Քըրքը դիմել են ԱՄՆ պետքարտուղարին` պահաջելով ճնշումների ենթարկել Անկարային, յուրացված քրիստոնեական եկեղեցիների վերադարձման և կրոնական փոքրամասնություններին դավանանքի լիարժեք ազատության ընձեռման համար. տեղեկացնում է ԱՄՆ Հայ Դատի գրասենյակը:
Սենատորները Թուրքիային կոչ են արել վերադարձնել բոլոր վիճելի եկեղեցիները, ինչպես նաև եկեղեցական գույքը` դպրոցներ, հիվանդանոցներ, հուշարձաններ, նաև շարժական գույքը:
Նրանք նաև կոչ են արել հայկական և հունական եկեղեցիներին` գույքի տնօրինման և առանց խոչընդոտների կրոնական հավաքների, դասընթացների կազմակերպման հնարավորություն տալ, ինչպես նաև ունենալ նախարարություն` աղքատների, հիվանդների և այլ կրոնական հարցերով զբաղվելու համար:
ԱՄՆ Հայ Դատի գրասենյակի ղեկավար Արամ Համբարյանը հայտարարել է, որ հավատում է, որ երկու կուսակցությունների կողմից Սենատ ներկայացվող բանաձևը կընդունվի: Նրա խոսքով, հանուն բանաձևի ընդունման իրենք պատրաստ են աշխատել երկու կուսակցությունների ներկայացուցիչ սենատորների հետ:
Friday, March 9, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment