Friday, March 9, 2012

Իրանը «վեցյակի» հետ չի քննարկի ուրանի հարստացման իր իրավունքը

1in.am. 9-3-2015- Իրանը «լավատեսորեն է» նայում «վեցյակի» միջազգային դիտորդների հետ նոր բանակցություններ սկսելու նախաձեռնությանը, բայց մտադիր չէ նրանց հետ խոսել ուրանի հարստացման մասին: Այս մասին այսօր հայտարարել է Ֆրանսիայում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպան Ալի Ախանին: Նրա խոսքերով՝ Թեհրանը պատրաստ է որոշակի պայմաններով միջազգային տեսուչներին թույլ տալ մտնել Փարչինի ռազմական օբյեկտ, որտեղ, ըստ ԱԷՄԳ-ի փորձագետների, միջուկային զենքի նախապատրաստական աշխատանքներ են տեղի ունենում: Միաժամանակ Ախանին նշել է, որ Իրանը չի հավատում Իսրայելի կողմից Իրանի տարածքների ռմբակոծման հավանականությանը, քանի որ դա աղետալի հետևանքներ կունենա Իսրայելի համար՝ տարածաշրջանային և գլոբալ մակարդակներում: Մարտի 6-ին հայտնի էր դարձել, որ Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով գերագույն հանձնակատար Քեթրին Էշթոնը, ով ներկայացնում է «վեցյակի» միջազգային միջնորդներին, ընդունել է Իրանի հրավերը` մասնակցելու երկրի միջուկային զենքի բանակցություններին:

No comments: