Friday, March 9, 2012

Թուրքիան սկսել է ուսումնասիրել հակահայկական գրքի բովանդակությունը

Tert.am. 9-3-2012- Թուրքիայի կրթության վարչությունն սկսել է ուսումնասիրել Քարթալ շրջանի դպրոցներում անվճար բաժանված հակահայկական բովանդակությամբ գրքերը, տեղեկացնում է CNNturk-ը: Յունուս Զեյրեքի հեղինակած «Այս թղթապանակը վերցնում եմ» վերնագրված գիրքը հայության հասցեին վիրավորական, ատելություն սերմանող արտահայտություններ է պարունակում, ինչի պատճառով Թուրքիայում մեծ աղմուկ էր բարձրացել: Հիշեցնենք, որ գրքում վիրավորական արտահայտություններ կան նաև թուրք գրողների և մտավորականների հասցեին: Գրքում Օրհան Փամուկը, Էջե Թեմելքուրանտը, Ջան Դյուդարը և այլոք համարվում են դավաճաններ, որոնց հեղինակը որակել է «մեր միջի սատանա», «գաղտնի հայ», «անարյուն», «անազգ» և այլ արտահայտություններով»: Քարթալ շրջանի Կրթության վարչության հրահանգով այդ գրքերից պատմության և գրականության ուսուցիչներին նույնպես բաժին է հասել. նրանցից յուրաքանչյուրին, ստորագրության դիմաց այդ գրքի 10-ական օրինակ է բաժանվել:

No comments: