Հնարավո՞ր է նոր ՎՈՒՈՒԱՄ
Ռուսաստանը նախաձեռնում է Եվրասիական միության ստեղծումը դեռեւս անհասկանալի ձեւաչափով եւ համագործակցության պայմաններով: Թերեւս, նկատի է առնվում ոչ միայն տնտեսական, այլեւ ռազմական համագործակցությունը, կամ էլ, ավելի ճիշտ, ՀԱՊԿ շրջանակում ռազմական համագործակցությունը: Տվյալ ծրագիրը դեռեւս չի դարձել ոչ պրոֆեսիոնալ, ոչ էլ քաղաքական քննարկման առարկա, սակայն պարզ է, որ այդ նախաձեռնությունն առաջ է մղվում քիչ թե շատ «մաքուր դաշտում», երբ հետխորհրդային տարածությունում այդպես էլ տնտեսական բլոկ չի ձեւավորվել:
ՎՈՒՈՒԱՄ-ի ստեղծման փորձը ցույց է տալիս նման փորձերի ապարդյունությունը, եւ մինչեւ վերջ անհասկանալի է մնացել, թե ինչ է պատահել ՎՈՒՈՒԱՄ-ի հետ: ՎՈՒՈՒԱՄ-ի հարցով Արեւմուտքում միասնական կարծիք չկա: Ինչպես հայտնի է, ՎՈՒՈՒԱՄ-ի գաղափարը սկիզբ է առել Եվրոպայում, սակայն շատ շուտ կլանվել է ԱՄՆ կողմից: ՎՈՒՈՒԱՄ-ը նախեւառաջ նախատեսվում էր որպես նորանկախ եւ այլ պետությունների տնտեսական միավորում Արեւմուտքի հետ առավել հաջող եւ անկախ համագործակցության համար: Եվրամիությունում հետեւել են ՎՈՒՈՒԱՄ-ի ձեւավորման փուլերին եւ այդ նախաձեռնությանը քաղաքական աջակցություն են ցուցաբերել:
Սակայն շատ շուտով պարզվել է, որ այդ կազմակերպության իրական զարգացման համար անհրաժեշտ են ոչ միայն ընդհանուր նպատակներ հաղորդակցության գործառնությունների մասով: Անհրաժեշտ էր առավել լայն գործունեություն տնտեսական եւ քաղաքական լուծումները համաձայնեցնելու համար: Սակայն այդ երկրները պատրաստ չէին նման համագործակցության: Այդ երկրների տնտեսական հնարավորությունները թույլ չտվեցին աջակցել միմյանց հետաքրքիր նախագծեր առաջարկել: Բացի այդ, այդքան ընդարձակ կազմակերպության ստեղծումը եւ ակտուալ քաղաքական իրավիճակն այդ տարածաշրջաններում պահանջում էր ոչ մեծ մոբիլ ռազմական խմբերի ստեղծում, որոնք կարող էին ապահովել հաղորդակցման ուղիների անվտանգությունը:
Սակայն այդ պետությունները շահագրգռված չեն եղել այդ հարցերը լուծելու հարցում, հատկապես երկու առաջատար պետությունները՝ Ուկրաինան եւ Ուզբեկստանը: Պետք է ընդգծել, որ ՎՈՒՈՒԱՄ-ի ստեղծման առիթով մեծացել է լարվածությունը դրա եւ Ռուսաստանի, Հայաստանի եւ Թուրքմենստանի հետ: Ներկայում Արեւմուտքում կարծում են, որ ՎՈՒՈՒԱՄ-ն այլեւս գոյություն չունի:
Հնարավոր է, իմաստ ունի այլընտրանքային առաջարկները դիտարկել: Ինչպես հայտնի է, դեռեւս ամենահաջող ինտեգրացիան տեղի է ունենում Ռուսաստանի, Բելոռուսի եւ Ղազախստանի միջեւ, որովհետեւ այդ պետությունները տվյալ համագործակցության հետ որոշակի եւ շոշափելի խնդիրներ են կապում: Այդ պետությունների շրջանակից դուրս ընդլայնումը ինչպես տնտեսական, այնպես էլ քաղաքական բլոկների առումով, դժվարությամբ է ընթանում, եւ ոչ մի նախադրյալ չկա, որ որեւէ ենթադրվող կառույց զարգացում կստանա:
Սակայն ոչ մի սպասում չկա նաեւ որեւէ այլըւնտրանքային բլոկ ստեղծելու մասով, որոնք կողմնորոշված են դեպի Արեւմտյան հանրություն, առավեւ եւս, որ այժմ Արեւմուտքում ոչ ոք շահագրգռված չէ պատասխանատվություն վերցնել նման բլոկի զարգացման համար, նույնիսկ տնտեսական բնույթի: Հետխորհրդային տարածության պետությունները նախընտրում են իրենց վրա չվերցնել այլ պետություններին վերաբերող խնդիրներն ու հարցերը: Նրանց շահերը բավական տարբեր են եւ մի շարք դեպքերում միմյանց բացառում են: Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա, թերեւս, տվյալ նախագիծը նախաձեռնվել է Չինաստանի, ինչպես նաեւ ֆրանս-գերմանական տանդեմի հետ սերտ հարաբերություններ զարգացնելու Ռուսաստանի ֆիասկոյի պայմաններում:
Ռուսական վերնախավն իսկապես հասկացել է, որ Նոր եվրասիական նախագիծը դատարկ հասկացություն չէ, դրանում ինչ-որ բան կա, ոչ այնքան գիտակցված ռուսական վերնախավի եւ հանրության կողմից: Եվրասիականությունը, այս կամ այն ձեւով, նշանակում է ամենեւին էլ ոչ շահերի ընդլայնման գոտի, այլ, ընդհակառակը, Ռուսաստանի որոշակի գիտակցված մեկուսացում՝ որպես ապագայում գոյատեւման եւ կայուն զարգացման միջոց:
Եվրասիականությունը, որը նախկինում կայսերական գաղափար է եղել, վեր է ածվել փակվածության եւ գոյատեւման միջոցի: Եթե դիտարկենք հարցը, թե արդյոք Հայաստանը պետք է մտնի տվյալ հիպոթետիկ Եվրասիական միության մեջ, կարելի է պատասխանել, որ լիովին, սակայն, դրանով հանդերձ, չպետք է ուրախալի սպասումներ ունենալ: Համագործակցության ո՞ր տարբերակն է առավել ընդունելի Հայաստանի համար՝ Եվրասիական կայսրությա՞ն, թե Եվրասիական «Կանադայի» կամ «Շվեդիայի» հետ:
Իգոր Մուրադյան
Sunday, March 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment