Nerws.am. 10-3-2012-Թուրքիայի ազգաին հետախուզության ծառայության (MIT) ներկայիս եւ նախկին պետերի դեմ հետաքննություն սկսելու համար Թուրքիայի վարչապետին դիմած Ստամբուլի գլխավոր դատախազության գրության մեջ նշվել է թե հիշյալ անձիք մեղադրվում են 2011-ի մայիսին Օսլոյում PKK-ի (Քուրդիստանի բանվորական կուսակցություն, Թուրքիայում, ԱՄՆ-ում, եւ մի շարք երկրներում հռչակված է որպես ահաբեկչական կառույց) հետ բանակցություններ վարելու մեջ։
Թուրքական Sabah-ի փոխանցմամբ՝ Ստամբուլի գլխավոր դատախազությունը MIT-ի ներկայիս պետ Հաքան Ֆիդանի, նախկին պետ Էմրե Թաների, պետի նախկին տեղակալ Աֆեթ Գյունեշի եւ եւս 2 բարձրաստիճան աշխատակիցների դեմ հետաքննություն սկսելու թույլտվության համար դիմել է վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանին։ Ավելի վաղ Ստամբուլի գլխավոր դատախազությունը հայտնել էր, թե MIT-ի ղեկավարությանը հարցաքննության են հրավիրել KCK-ի (Քուրդիստանի հասարակությունների միություն-PKK-ի քաղաքացիական կառույց) գործով, սակայն վարչապետին ուղղված գրության մեջ նշվել է, թե հիշյալ անձինք մեղադրվում են 2011-ի մայիսին Նորվեգիայի մայրաքաղաքում PKK-ի ղեկավարների հետ բանակցելու մեջ։
Նշենք, որ Ստամբուլի գլխավոր դատախազության կողմից MIT-ի ղեկավարներին հարցաքննության կանչելուց հետո Թուրքիայի կառավարությունում շտապ նոր օրինագի մշակեցին, որով արգելվում է առանց վարչապետի թույլտվության հետաքննություն սկսել MIT-ի եւ նմանատիպ այլ կառույցների աշխատակիցների դեմ։ Օրինագիծը շատ արագ հաստատվեց խորհրդարանում եւ ստորագրվեց նախագահի կողմից։
Այս սկանդալային իրադարձությունների համատեքստում MIT-ի աշխատակիցներին հարցաքննության կանչած Ստամբուլի հատուկ իրավասություններով դատախազին հեռացրել են պաշտոնից եւ հետաքննություն սկսել նրա դեմ։
Sunday, March 11, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment