Tuesday, March 6, 2012

ՊՆ. Հայկական կողմը միայն պատասխանում է դիպուկահարների գործողություններին

News.am. 5-3-2012- Ադրբեջանական կողմը վերջին ամիսներին զգալիորեն ավելացրել է հրադադարի ռեժիմի խախտումների թիվը: Այդ մասին NEWS.am-ին հայտնել է Հայաստանի պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Դավիթ Կարապետյանը` միաժամանակ ապատեղեկատվություն անվանելով Ադրբեջանի պաշտպանության նախարարության հաղորդագրությունները, թե հայկական զինված ուժերը անցած հանգստյան օրերին իբր խախտել են հրադադարի ռեժիմը մի քանի ուղղություններով: «Հայաստանի պաշտպանության նախարարությունը բազմիցս հայտարարել է, թե հայկական կողմը շահագրգռված չէ հրադադարի ռեժիմի խախտմամբ եւ շփման գծում իրավիճակի սրմամբ: Իրականում այդ ադրբեջանական ստորաբաժանումներն են խախտում հրադադարի ռեժիմը, իսկ հայկական կողմը միայն պատասխանում են դիպուկահարների գործողություններին»,- ընդգծել է Կարապետյանը: Նա նաեւ նշել է, թե իրականացված հետազոտությունները թույլ են տալիս ասել, թե ադրբեջանական կողմը ծրագրավորված քարոզչական աշխատանք է տանում, սակայն պարբերաբար այդ աշխատանքում մեխանիկական խափանումներ են լինում, տարածվում է անհեթեթ եւ հակասական տեղեկատվություն: Դրա վառ ապացույցը դարձան մարտի 5-ին ադրբեջանական աղբյուրների տարածած հաղորդագրությունները: Ադրբեջանական արբանյակային ATV International հեռուստաալիքը ծանուցել էր երեք զինծառայողների մասին, որոնք իբր զոհվել են հրադադարի ռեժիմի խախտոմներից: Պարզվել էր, որ նրանցից առնվազն մեկը պայթել է ականի վրա եւ վիրավոր է: Այլ ադրբեջանական աղբյուրներ ընդհանրապես հայտնում են զոհերի բացակայության մասին:

No comments: