1In.am.- Մարտի 9-ին ստեղծվել է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների դաշինք, որի անդամները կողմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատերազմական ճանապարհով լուծելուն:
Դաշինքնի մեջ մտել են 16 ՀԿ–ներ և հասարակական գործիչներ: Դաշինքն իր գործունեությունը կուղղի հասարակության մեջ պատերազմական տրամադրություններն ուժեղացնելուն և Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններն արագացնելուն:
Նոր կառույցի կանոնադրության մեջ ասվում է «օկուպանտների հանդեպ ազգային դիվանագետների վերաբերմունքի անթույլատրելիության մասին» և այն մասին, որ միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններն անիմաստ են: Այդ իսկ պատճառով դաշինքի հիմնադիրներն անհապաղ կոչ են արել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:
Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագը նշել է, որ Ադրբեջանում վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում: «Մենք կտրականապես դեմ ենք այն տրամադրությունների տարածմանը, ըստ որոնց՝ պատերազմ չի լինի: Ժողովուրդը պետք է ապրի վրեժի զգացումով իսկ պատերազմ ցանկացողների թիվն օրեցօր պետք է աճի: Իշխանությունները պետք է լսեն ժողովրդի ձայնը և սկսեն պատերազմական գործողությունները»,- նշել է Նագը:
«Դաշինքի մեջ են ռազմական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, ռազմական փորձագետներ և զոհված զինվորականների ծնողներ»,– հաղորդում է contact.az-ը :Saturday, March 10, 2012
Ադրբեջանում Ղարաբաղյան հակամարտությունը ռազմական ճանապարհով լուծելու կողմնակիցների դաշինք է ստեղծվել
1In.am.- Մարտի 9-ին ստեղծվել է Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների դաշինք, որի անդամները կողմ են Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պատերազմական ճանապարհով լուծելուն:
Դաշինքնի մեջ մտել են 16 ՀԿ–ներ և հասարակական գործիչներ: Դաշինքն իր գործունեությունը կուղղի հասարակության մեջ պատերազմական տրամադրություններն ուժեղացնելուն և Ղարաբաղի դեմ ռազմական գործողություններն արագացնելուն:
Նոր կառույցի կանոնադրության մեջ ասվում է «օկուպանտների հանդեպ ազգային դիվանագետների վերաբերմունքի անթույլատրելիության մասին» և այն մասին, որ միջազգային միջնորդների մասնակցությամբ բանակցություններն անիմաստ են: Այդ իսկ պատճառով դաշինքի հիմնադիրներն անհապաղ կոչ են արել դադարեցնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը:
Ղարաբաղի ազատագրման կազմակերպության ղեկավար Ակիֆ Նագը նշել է, որ Ադրբեջանում վտանգավոր գործընթացներ են տեղի ունենում: «Մենք կտրականապես դեմ ենք այն տրամադրությունների տարածմանը, ըստ որոնց՝ պատերազմ չի լինի: Ժողովուրդը պետք է ապրի վրեժի զգացումով իսկ պատերազմ ցանկացողների թիվն օրեցօր պետք է աճի: Իշխանությունները պետք է լսեն ժողովրդի ձայնը և սկսեն պատերազմական գործողությունները»,- նշել է Նագը:
«Դաշինքի մեջ են ռազմական խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններ, ռազմական փորձագետներ և զոհված զինվորականների ծնողներ»,– հաղորդում է contact.az-ը :
برچسبها:
Ադրբեջան
Subscribe to:
Post Comments (Atom)

Tehran Time
Yerevan Time

No comments:
Post a Comment