Saturday, March 10, 2012

Սիրիայի և Իրանի իրավիճակը ակտիվացրել է ՀՀ անշարժ գույքի շուկան

Հայաստանի անշարժ գույքի շուկայում ներկայում մի փոքր ակտիվություն է դիտվում՝ նախորդ տարիների հետ համեմատած: Ինչպես «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց D.G.A. Realty ընկերության տնօրեն Լուսինե Նազարյանը, սփյուռքահայությունն այժմ հետաքրքրվում է այստեղ անշարժ գույք ձեռք բերելու համար. «Մի ժամանակ պասիվություն էր, հակառակը՝ վաճառում էին տները: Իհարկե, ներկայում Սիրիայից և Իրանից ավելի շատ է պահանջարկը, որն ընդհանուր մոտ 10-15%-ով ավելացել է»: Լ. Նազարյանի խոսքով՝ ընտրություններից 3-4 ամիս առաջ և հետո անշարժ գույքի շուկան սովորաբար միշտ պասիվ է լինում: Այսօրվա իրադրության փոփոխությունը Լ. Նազարյանը պայմանավորեց Սիրիայում և Իրանում տեղի ունեցող իրադարձություններով, նաև հիփոթեքային վարկավորման տոկոսադրույքների որոշակի նվազման ազդեցությամբ: «Գների հետ կապված փոփոխություն չկա, արդեն իջած գներով կայուն վիճակ է: Առանձին թանկացում կարող է դիտվել գրասենյակային տարածքների վաճառքի հետ կապված»,- նշեց Լ. Նազարյանը:

No comments: