Tuesday, March 6, 2012

Իրանը խոստացել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ին այցելել Պարչին

Tert.am. 6-3-2012- Իրանի իշխանությունը խոստացել է թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչներին մուտք գործել Պարչինի միջուկային օբյեկտը, գրում է Reuters-ը: «Պարչինը ռազմական օբյեկտ է և այնտեղ մուտք գործելը երկար ժամանակ է խլում, դրա համար էլ մենք չենք կարող թույլատրել հաճախակի այցելություններ: Սակայն ՄԱԳԱՏԷ-ին թույլ կտանք ևս մեկ անգամ ուսումնասիրել տարածքը», - ասվում է Իրանի իշխանության ներկայացուցիչների պաշտոնական հայտարարությունում: Հիշեցնենք, որ Արևմուտքը կասկածում է, որ Թեհրանը միջուկային զենք է պատրաստում, սակայն Իրանը հերքում է այդ մեղադրանքները` պնդելով, որ ուրանի հարստացման ծրագրերը խաղաղ նպատակներ են հետապնդում:

No comments: