Thursday, March 15, 2012

Շարմազանովի պատասխանը Թուրքիայի փոխվարչապետին

Report.am. 14-3-2012- Թուրքիայի փոխվարչապետ Բեքիր Բոզդաղը Բաքվում անդրադարձել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի այն հայտարարությանը, համաձայն որի "Ղարաբաղը եղել է, կա եւ մնում է հայկական հող": Թուրք պաշտոնյան ասել է, որ "Ղարաբաղը թուրքական հող է, եւ այդ տարածքն ապօրինաբար օկուպացված է": Բոզդաղը նշել է, որ հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, սահմանները չեն բացվի այնքան ժամանակ, քանի դեռ հայկական զորքերը դուրս չեն բերվել Ղարաբաղից": Ի պատասխան Բոզդաղի հայտարարութանը` ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն ասել է. "Ի գիտություն համառորեն չհասկացող թուրք փոխվարչապետի` տեղեկացնեմ, որ ոչ միայն Արցախն է հայկական եւ որեւէ պատմական առնչություն չունի թյուրքական ցեղերի հետ, այլեւ այն պետությունը` Թուրքիան, որի քաղաքացին է հանդիսանում թուրք պաշտոնյան: Հիշեցնեմ, որ ներկայիս Թուրքիան ստեղծվել է հունական եւ հայկական պատմական տարածքների հիման վրա` ոչնչացնելով բնիկ հայ եւ հույն բնակչությանը: Իսկ ինչ վերաբերում է Ղարաբաղի "օկուպացված" լինելուն, ապա այստեղ անելիք ունեն ադրբեջանցիները եւ թուրքերը": Շարմազանովի խոսքով` ադրբեջանցիները պետք է իրենց զորքերը դուրս բերեն օկուպացված Շահումյանից եւ Գետաշենից, իսկ Թուրքիան` Հյուսիսային Կիպրոսից":

No comments: