1in.am. 13-3-2012-Ամերիկյան CBS հեռուստաալիքին տված հարցազրույցի ժամանակ իսրայելական «Մոսադ» հետախուզական ծառայության նախկին տնօրեն Մեիր Դագանը հայտարարել է, որ Իսրայելի կողմից Իրանի միջուկային օբյեկտներին հնարավոր հարվածը չի հասնի իր առջև դրված նպատակներին և միայն կբարդացնի տարածաշրջանում առկա իրավիճակը.
«Ես կարծում եմ, որ դեպքերի զարգացման նմանատիպ սցենարի դեպքում Իսրայելը կհայտնվի շատ բարդ վիճակում: Ես թերահավատորեն եմ մոտենում իրանական միջուկային օբյեկտներին Իսրայելի հնարավոր հարվածի արդյունավետությանը:
Իրանի տարածքում գտնվում են ոչ թե 4 միջուկային օբյեկտներ, ինչպես որ հաղորդվում էր ավելի վաղ, այլ տասնյակ միջուկային օբյեկտներ: Իրանի միջուկային ծրագրի հարցով պետք է զբաղվի ոչ միայն Իսրայելը, այլև ողջ միջազգային հանրությունը:
Արևմուտքը պետք է բոլոր ուժերը կենտրոնացնի Իրանում իշխանափոխության իրականացման վրա: Մեր պարտքն է օգնել բոլոր նրանց, ովքեր ցանկանում են բացահայտ հանդես գալ իրանական ռեժիմի դեմ»:
Հիշեցնենք, որ մոտ մեկ ամիս առաջ էլ Դագանը հայտարարել էր, որ Իրանը վտանգ չի ներկայացնում Իսրայելի գոյության համար:
Tuesday, March 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment