Եթե Ադրբեջանը ցանկանա, Իրանը կարող է դառնալ ԼՂ կարգավորման միջնորդ. Իրանի դեսպան
1in.am. 9-3-2012- «Նախիջևանում Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի ԱԳ նախարարների եռակողմ հանդիպումը նշանակալի է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջազգային տեսանկյունից»,-այս մասին, ըստ АПА–ի, հաղորդել է Ադրբեջանում Իրանի դեսպան Մուհամեդբաղեր Բահրամին: Նա ընդգծել է նախիջևանյան հանդիպման նշանակությունը:
Խոսելով իրանա-ադրբեջանական հարաբերությունների մասին՝ դեսպանը դիմել է երկու երկրների լրագրողներին. «Ես դիմում եմ երկու երկրների լրագրողներին, որպեսզի նրանք լուսաբանեն միայն այն դեպքերը, որոնք կծառայեն երկկողմ հարաբերությունների զարգացմանը»:
Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ դիվանագետը նշել է, որ դա տարածաշրջանի խնդիրն է: Նրա խոսքերով՝ եթե ադրբեջանական կողմը ցանկանա, Իրանը կարող է այդ հարցում որպես միջնորդ հանդես գալ: Դեսպանը քննադատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեությունը. «Նրանք խնդիրը չեն լուծում, հակառակը՝ խնդիր են առաջացնում»:
Մ. Բահրամին կրկին հայտարարել է, որ Իրանը մտադիր է ատոմային էներգիան օգտագործել միայն խաղաղ նպատակների համար: «Իրանում չկա միջուկային արտադրություն: Ընդհանրապես միջուկային զենքը պետք է ոչնչացվի, որտեղ էլ այն գտնվի»:
Saturday, March 10, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment