Saturday, March 10, 2012

Թուրքիան PKK-ի առաջնորդների համար խոշոր գլխագին է սահմանել

News.am. 9+-3-2012-Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը ահաբեկչության դեմ պայքարի շրջանակներում պարգեւատրման նախագիծ է ներկայացրել, ըստ որի, PKK-ի ղեկավարության, անդամների նրանց թաքստոցների մասին տեղեկություններ հայտնողները դրամական պարգեւներ կստանան։ Թուրքական Radikal-ի փոխանցմամբ՝ Թուրքիայի ներքին գործերի նախարարության կողմից պատրաստված նախագծում նախատեսվում է 4-ական մլն լիրա (2,3 մլն դոլար) վճարել այն անձանց, ովքեր կօգնեն ձերբակալել PKK-ի ղեկավար կազմի 50 անդամներից որեւէ մեկին։ Այդ 50 հոգանոց ցուցակում են գտնվում Մուրադ Քարայըլանը, Ջեմիլ Բայըքը, Ֆեհման Հուսեյնը եւ այլոք։ Նշվում է, որ PKK-ի 50 հոգանոց ղեկավար կազմից 20 հոգին գտնվում են Եվրոպայում, մյուս մասը Թուրքիայում եւ Հյուսիսային Իրաքի Քանդիլի շրջանում։ Հիշյալ նախագիծը ուսումնասիրման համար ուղարկվել է կառավարություն։

No comments: