Thursday, March 15, 2012

Իրանի խնդրի խաղաղ կարգավորման համար քիչ հնարավորություններ են մնում. Օբամա

Tert.am. 15-3-2012- Իրանական ինդրի դիվանագիտական ճանապարհով կարգավորման համար ավելի սակավ հնարավորություններ են մնում, «Ռիա նովոստի» գործակալության հաղորդմամբ, այսօր հայտարարել է ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ: «Մենք Իրանի նկատմամբ, պատմության մեջ ամենախիստ պատժամիջոցներն ենք սահմանել, որոնք ամռանը(ԵՄ կողմից Իրանից նավթի ներկրման արգելքի ուժի մեջ մտնելուց հետո) առավել խիստ կդառնան: Ես Իրանին հստակ հասկացրեցի, որ «վեցյակի» շրջանակներում բանակցությունները միակ միջոցն են առավել ծանր հետևանքներից խուսափելու համար»,– ասել է Օբաման: «Կարո՞ղ եմ արդյոք ես երաշխավորել, որ Իրանը կընթանա իրեն առաջարկված ուղղով: Չեմ կարող: Սակայն առկա խնդիրների դիվանագիտական ճանապարհներով լուծելու հնարավորույթունները պակասում են: Ես չեմ ցանկանում միջուկային զենք ունեցող Իրանին ետ պահել: Ես ուզում են կանխարգելել նրա մոտ այդ զենքի ստեղծումը»,- հայտարարել է Օբաման: Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն և արևմտյան որոշ երկրներ Իրանին մեղադրում են խախաղ ատոմի ծրագրի ներքո`միջուկային զենք ստեղծելու մեջ, սակայն Թեհրանը հայտարարում է, որ իր միջուկային ծրագիրը բացառապես խաղաղ բնույթ է կրում:

No comments: