Tuesday, March 6, 2012

ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը նամակ է ուղղել Գլխավոր քարտուղարին Խոջալուի դեպքերի մասին

Tert.am. 5-3-2012- Համաձայն Միացյալ Նահանգներում Լեռնային Ղարաբաղի Հանրապետության մշտական ներկայացուցչության հաղորդագրության, ՄԱԿ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչը Կարեն Նազարյանը 2012 թվականի փետրվարի 24-ին նամակ է հղել Գլխավոր քարտուղարին , ուր մանավորապես ասվում է. Ափսոսանքով նշում եմ, որ 1992 թվականին Խոջալու գյուղում տեղի ունեցած ողբերգական դեպքերի վերաբերյալ Ադրբեջանի ներկայացուցիչը կրկին նախաձեռնել և տարածել է կեղծ ապատեղեկատվություն, որը մոլորության մեջ է գցում: Այդ պատվիրակությունը բազմիցս հանդես է եկել հակահայկական քարոզչությամբ և նշված դեպքերի կապակցությամբ կեղծ հայտարարություններ է արել ադրբեջանական իշխանությունների անունից: Միանգամայն տեղին կլիներ հիշեցնել այն մասին, որ միջազգային հանրությունը, այդ թվում` մարդու իրավունքների Եվրապական դատարանը և բազմաթիվ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ կոչ են արել ազատ արձակել ադրբեջանական այն լրագրողներին և իրավապաշտպաններին, ովքեր կասկածանքով են վերաբերվել Խոջալուի դեպքերի մասին Ադրբեջանի կառավարության վարկածին: Հայաստանը հավաստում է իր դիրքորոշումը, համաձայն որի Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորման բանակցությունների առաջընթացը, ամեն ինչից բացի, կախված է հանդուրժողականությունից և ատելության խորացմանն ուղղված քարոզչության բացառումից: Այդ տեսակետից ադրբեջանական նախաձեռնությունը ոչ մի լավ բան չի խոստանում: ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ, դեսպան Կարեն Նազարյանը խնդրել է Գլխավոր քարտուղարին տարածել իր նամակը և նրան կից` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության արտաքին գործերի նախարարության հայտարարությունը ի պատասխան Ադրբեջանի ներկայացուցչի նամակի` որպես Գլխավոր ասամբլեայի օրակարգի 35-րդ և 39-րդ կետերի վերաբերյալ պաշտոնական փաստաթուղթ և որպես Անվտանգության խորհրդի փաստաթղթեր:

No comments: