News.am. 12-3-2012-Պոլսո Հայոց պատրիարքական ընդհանուր փոխանորդ, արք. Արամ Աթեշյանը մարտի 12-ին ելույթով հանդես է եկել Թուրքիայի խորհրդարանի Սահմանադրական հանձնաժողովում՝ ներկայացնելով նոր Սահմանադրության համար հայ համայնքի առաջարկները։
Թուրքական Anadolu գործակալության փոխանցմամբ՝ ելույթի սկզբում նշել է, թե նոր Սահմանադրության հետ կապված առաջարկները Սահմանադրական հանձնաժողովին կներկայացնի թե բանավոր, թե գրավոր տեսքով։ «Մենք ուզում ենք, որ Մայր օրենքը լինի մոր պես ջերմ, մոր պես գրկող, խղճով եւ երեխաների միջեւ տարբերություն չդնող։ Սահմանադրության նպատակն էլ հենց դա է։ Հավատում ենք, որ նոր Սահմանադրությունը կծառայի դրան»,-ասել է արք. Արամ Աթեշյանը։
Նշենք, որ օրեր առաջ նոր Սահմանադրության հետ կապված մի համաժողովի ժամանակ, որին մասնակցել էր նաեւ Թուրքիայի խորհրդարանի նախագահը, արք. Աթեշյանն ասել էր թե Թուրքիայի գործող Սահմանադրության մեջ իրենց տխրեցնող կետ կա, ըստ որի, Թուրքիայի հանրապետության բոլոր քաղաքացիները թուրք են։ «Մենք գիտենք, որ Թուրքիայի քաղաքացի ենք, բայց Թուրքիայի քաղաքացի հայ։ Չեք կարող ասել, թե Թուրքիայի քաղաքացիություն ունեցողները բոլորը թուրք են։ Այստեղ պետք է փոփոխություն արվի։ Ես նույնիսկ ոստիկան չեմ կարող դառնալ։ Օրենքի առաջ բոլորը հավասար են, սակայն իրականության մեջ չկա այդ հավասարարությունը»,-ասել է Արամ Աթեշյանը։
Tuesday, March 13, 2012
Subscribe to:
Post Comments (Atom)
No comments:
Post a Comment